ՄԵԴԻԱՈՒՐԲԱԹ

ԽԱՂ՝ ՏՂԱ- ՏՂԱ

Տղա տղա

Սիրուն տղա,

Առ քո ճներ,

Գնա խաղա,

Դու իմ գլխուն

Ոսկե ջղա,

Ալուր մաղեմ,

Գամ քե պահեմ:

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,

ԲԵՐՔ-ԲԱՐԻՔԻ ՏԱՐԻ ԼԻՆԻ:
ԱՆՈՒՇ-ԱՆՈՒՇ ԽՄՈՐ ՇԱՂԵՄ,
ԱՐՏՍ ՑՈՐԵՆ — ԳԱՐԻ ԼԻՆԻ,
ԿԼՈՐ , ԿԱՐՄԻՐ ԳԱԹԱ ԹԽԵՄ,
ԹՈՂ ԹԽԱԾՍ ԲԱՐԻ ԼԻՆԻ:

Աղջիկ, աղջիկ,

Քարե չղջիկ,

Մկան պոչիկ,

Կատվու տոտիկ,

Պտիկ-մտիկ,

Շան ականջիկ,

Առ քո խրձիկ,

Ալուր մաղեմ,

Գամ քե պահեմ:

Պուպու, քանի հաց ես թխել:
Պատասխանող խումբը պատասխանելիս առաջ է գալիս.

_Ուղիղ ութ, ուղիղ ութ: Ու ետ է գնում:
Հարցնող խումբն է առաջ գալիս՝

_Այդ հացերը ո՞ւր ես դրել: Ու ետ է գնում:

_Պուտուկը բաց, պուտուկը բաց: Ու ետ է գնում:
Խաղն այս ռիթմով և շարժումով շարունակվում է:

_Բա խմորը ո՞վ է հունցել:

_Ծեր տատիկը, ծեր տատիկը:

_Ճիլ խմորը ո՞վ է քերել:

_Փոքրիկ Մուճին, փոքրիկ Մուճին:

_Իսկ թխածը ո՞վ է կերել:

_Էն գող քուչին, էն գող քուչին:

Բոլորը միասին՝

_Այ գող քուչիկ, վայ գող քուչիկ,

Կատուն լիզի քո դնչիկ:

Խնոցի, խնոցի,
Գցեցի ու բռնեցի,
Տարա — բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ հանեցի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով