Մեղուն ու հավը

1․Բլոգումդ գրի՛ր՝ ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն։

Այս առակը մեզ սովորեցնում է, որ պետք չէ գլուխ գովել կամ ասել ես շատ լավ եմ աշխատում: Պետք չէ աշխատելիս գլուխ գովել պետք է սուս ու փուս կատարել քո աշխատանքը և պետք է լավ կատարել այն:

2.Կա՞ն քո շրջապատում այնպիսի մարդիկ, ովքեր իրենց կատարած փոքրիկ գործով բոլորի մոտ գլուխ են գովում։

Ոչ, ուրախ եմ, որ չկան իմ շրջապատում նման մարդիկ🤣

3․Նմանատիպ մի առակ էլ ինքդ հորինի՛ր։

Խոզն ու մրջյունը

Մի  խոզ է լինում: Նա չէր աշխատում,  և բոլորին ասում էր, որ դուք շատ վատ եք աշխատում: Մի օր եկավ մի մրջուն:  Խոզը ասաց.

— Դու շատ վատ ես աշխատում:

— Ես լավ աշխատում եմ, դու ես շատ վատ աշխատում: Այդ ասելով ինձ վիրավորեցիր, այդ դու ես վատ աշխատում, խոզ:

-Դու ցեխերի վրա ես ընկնում, իսկ դա աշխատանք չէ,-նկատեց մրջյունը:

— Դու էլ բացատրիր, որ աշխատում ես,- հանդիմանեց խոզը:

-Ես օրինակ` ծառ եմ բերում — տանում կամ ուտելիքներ եմ բերում: Հիմա հասկանալի է, որ ես աշխատում եմ:

-Այո, ուրեմն, ես էլ կսկս եմ աշխատել,-պատասխանեց խոզը, հասկանալով, որ նա սխալ էր:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով