Առաջին նյութ

 

1. — Արո՛ւս, պիտակները խամրել են: Նախկինում ի՞նչ գույն ունեին պիտակները:

 

Պատասխանը թաքնված է ընդգծված նախադասության մեջ: Ա. դեղին Բ. կանաչ Գ. գորշ Դ. սպիտակ Ե. ծիրանի:

 

 

2. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը:

 

Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ:

 

3. Անխնա, մուծում, մուրալ, քաղաք, պարապ բոլոր բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։ Ո՞ր բառն է «երկերեսանի»:

 

4.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ բոլոր բառերին և կկազմի նոր բառեր:

Ն, ու, ր, յ, ե:

 

5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում երկնակամար բառի բոլոր տառերով:

Ա․ ամեն կամար

Բ․ մեկ ներկարար

Գ․ ակամա ներկա

Դ․ երկար նամակ

Ե․ նման երամակ

 

6. Հույզ, սեր, հատ, սույլ, սուր, երգ բառերից ո՞րը չկարողացավ գնալ — իչ -ի տուն։

Ա. սեր Բ. սույլ Գ. երգ Դ. սուր Ե. հատ

 

7. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե վարսահարդար բառից հանենք վախը,

այնուհետև ծամը։

Ա. նեղսիրտ

Բ. մեծամիտ

Գ. սիրելի

Դ. ազնիվ

Ե. չքնաղ

 

8. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգ

բառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞ր

բառով բառազույգ չկազմվեց։

Ա. նյութ

Բ. հյութ

Գ. ուզել

Դ. ծառա

Ե. լումա

 

2-րդ նյութ

 

1.Բառաշարքի բառերը, բացի մեկից, նույն ընտանիքից են։ Ո՞րն է օտարը։

 

Ա. պահարան, սեղան, մահճակալ, բազմոց, թեյնիկ

Բ. Արագած, Արփա, Աժդահակ, Արմաղան, Հատիս

Գ. Գյումրի, Վանաձոր, Աշտարակ, Գեղանիստ, Աբովյան

Դ. վարդ, եղրևանի, վարդակակաչ, եղևնի, մանուշակ

Ե. ընձառյուծ, աղվես, նապաստակ, արջ, վագր

Զ. ազնվամորի, ելակ, հաղարջ, հապալաս, ծիրան:

 

2. Երամ, հարց, համար, ցեղ, մեղր, հրեա բառերը «քամվել են» ինչ-որ բառից:

Բառաշարքում գտիր այդ բառը:

 

Ա. համարիչ

Բ. մեղրամոմ

Գ. ցեղակից

Դ. մեղրահաց

Ե. հարմարանք

 

3. Սար, կար, հյուս, կաթ, երկ, պար, խեթ բառերում Նարեն

եթե ավելացնի իր անվան առաջին տառը, ի՞նչ բառեր կստանա:

 

4.Սար, երասան, դար, գալ, վար, արար, ող, ատել բառերում Դավիթը

եթե ավելացնի իր անվան առաջին տառը, ի՞նչ բառեր կստանա:

 

5.Կարոտ բառում թաքնվել են կար, ար, արոտ բառերը:

Սալոր, պարտեզ, հովհար, հոտաղ, թակարդ, պարտատոմս բառերի մեջ ևս նույն կերպ բառեր են թաքնվել: Գտիր թաքնված բառերը:

 

3-րդ նյութ

 

1.Տրված բառերին վերջից կամ սկզբից ավելացրու տառեր և ստացիր նոր բառեր:

Աջ

տուն

ունկ

քար

վազ

երան

կար

լոր

պար

աղեղ

շուն

սան

ծուխ

չոր

գիր

բարձ

այլ

բու

2. «Լավություն արա, ջուրը գցիր, ձուկը չիմանա, Աստված կիմանա» առածը նշանակում է՝

Ա. եթե ձուկ ես բռնում, մեկ-մեկ էլ կերակրիր նրան

Բ. ձուկն Աստծո ստեղծածն է և չի կորչի

Գ. ուրիշի համար արված լավ գործը չի կորչի

Դ. լավություն արա, ջուրը գցիր, կկակղի, կուտեն

Ե. լավությունը ձուկ է, այսօր այստեղ է լողում, վաղը՝ այնտեղ:

 

4-րդ նյութ

 

Պատասխանի տարբերակներում բերված բառերը, բացի մեկից, նույն ընտանիքից են։ Ո՞րն է օտարը։

 

Ա. թեյնիկ Բ. բաժակ Գ. գթալ Դ. դանակ Ե. կաթսա

 

Բ. Արաքս Բ. Որոտան Գ. Երևան Դ. Դեբեդ Ե. Քասաղ

Գ. Իսպանիա, Անգլիա, Մոսկվա, Ռուսաստան, Հայաստան

Դ. կաղնի, խնձորենի, եղևնի, բալ, դեղձենի

Ե. լոր, ագռավ, կաչաղակ, արջ, ճնճղուկ

Զ. վարդ, մեխակ, շուշան, քաջվարդ, կեռաս:

 

Ի՞նչ բառ է որոշակի օրինաչափությամբ թաքնվել բերված բառաշարքում։

 

բարդի, դարակ, թերհաս, թեփուկ, երեկո

Ա․ կարաս

Բ․ դահուկ

Գ․ փեթակ

Դ․ հասուն

Ե․ կորեկ

 

5-րդ նյութ

 

Պատասխանի տարբերակներից որի՞ հերոսներն են դասավորված ճիշտ նույն

հաջորդականությամբ, ինչ նրանց արձակած ձայները բերված շարքում.

մլավոց, բառաչ, մռնչոց, վրնջոց, կչկչոց

Ա. կով, կատու, ձի, հավ, առյուծ

Բ. առյուծ, կով, հավ, ձի, կատու

Գ. ձի, առյուծ, կով, հավ, կատու

Դ. հավ, կատու, ձի, առյուծ, կով

Ե. կատու, կով, առյուծ, ձի, հավ

 

Ո՞վ է միավորում հայտնի հեքիաթների հերոսներին:

Անբան Հուռի, Ձախորդ Փանոս, Քաջ Նազար,

Կիկոս, Կացին ախպեր

Ա. Ղազարոս Աղայան

Բ. Գրիմ եղբայրներ

Գ. Հովհաննես Թումանյան

Դ. Հանս Քրիստիան Անդերսեն

Ե. Ալեքսանդր Պուշկին

 

Երեխաները դասարանում խաղ էին խաղում: Յուրաքանչյուրը պետք է մի

առարկա ցույց տար՝ ըստ խաղի որոշակի կանոնի: Տաթևիկը ցույց տվեց

տետրը, Դավիթը՝ դասագիրքը, Պետրոսը՝ պայուսակը, Կարինեն՝ կավիճը:

Ի՞նչ ցույց տվեց Սարգիսը:

Ա. ռետին

Բ. քանոն

Գ. սրիչ

Դ. մատիտ

Ե. գրիչ

 

6-րդ նյութ

 

1.Խաղող, հաղարջ, քաղաք բառերում ի՞նչ մաս կա, առանց որի մեր ճաշը համ չի ունենա:

2.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն:

3.Ո՞ր բառն է ավելորդ շարքում՝ տաբատ, քաղաք, դարակ, կատակ, պարապ:

4.Շուշան, Հասմիկ, Մանուշակ, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . որը նաև ծաղիկ չէ:

 

5.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:

6. Ո՞ր մրգի առաջին տառը հանենք, որ դառնա մարմին բառի հոմանիշը:

7..Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:

8. Պատանի, սնդիկ, անօրեն, թախտ, բառարան, նյարդ, բերք բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:

 

7-րդ նյութ

 

Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

 

Մեղուն հյութ ծաղկից քաղում է։

Անձրևից սունկ դուրս եկավ հետո։

Երկու ճամփա գյուղացի էին գնում։

Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։

Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։

 

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

 

Ցողն անձրև չէ, կռացած կլինեն։

 

Պտղատու ծառի ճյուղերը բայց էլի օգուտ է։

 

Զանգակի ձայնը նրա հորովելը կերգի։

 

Ում սայլին նստի, հեռվից քաղցր է հնչում։

 

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր:

Մարդ, երգ, մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով