Արատեսապատում

Բարև ձեզ ^^: Այսօր ես կպատմեմ իմ արատեսապատումը։Մենք գնացինք Արատես ուրբաթ օրը:Մինչև շարժվելը մենք մտանք Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ մասնակցելու Ուսումնական ժամերգության։ Երբ հասանք ես և Մանուելան ընտրեցինք ամենալավ մահճակալները 🙂 Քիչ անց մենք տեղավորեցինք ամենինչ և պառկեցինք, որ հանգստանանք: Մեկ ժամից   գնացինք ճաշելու: Ճաշից հետո գնացինք մրոցի խաղալու(տղաների հետ): Եկավ գիշեր, ընթրեցինք, հետո  մտանք տուն՝ քնելու, հագանք մեր գիշերազգեստերը, սկսեցինք տարբեր բաներ պատմել և քնեցինք։

(երկրորդ օր)

Առավոտյան արթնացանք ժամը 7:26, բայց պետք էր շշուկով խոսել կամ չխոսել, քանի որ բոլորը քնած էին։Դուրս եկանք մարզանք անելու։ Մարզանք Էր անում նաև Ռեքսի ձագուկը (պարզվեց Ռեքսը աղջիկ է  ◕_◕ ):Հետո գնացինք ճաշի: Հավաքեցինք սենյակը և գնացինք խաղալու

(մենք մեր դասարանով ֆուտբոլ էինք խաղում):

ցերեկը գնացինք գետը տեսնելու։Գետը տեսնելուց հետո գնացինք Սիրո տնակ,իսկ հետո մենք պատրաստեցինք աղցան: Մեր աղցանը բոլորը հավանեցին, նաև ես եմ ասում եմ, քանի որ ես չեմ սիրում աղցան ^^։Երեկոն անցկացրեցինք ճոճորվելով և խոսալով, իսկ հետո մենք գնացինք նայելու հումորային մրցույթը։

Հումորներ․

Տղան գնում է ասում է ուրիշ տղային տունդ վառվում է գնա փրկիր մյուս տղանել պատասխանում է թող վառվի մեկա բանալիները մոտս են։

(oր երրորդ)

Առավոտյան մենք մարզանք չարեցինք, քանի որ պետք էր հավաքել սենյակները։ Ես ու Մանուելան արթնացանք 6։18 ⊙ˍ⊙։

Մենք սենյակը հավաքեցինք, քնապարկերը ծալեցինք և դրեցինք մեքենայի մեջ:

Ճոճորվեցինք և գնացինք նախաճաշելու

Հենց այդ պահին կարկուտ սկսվեց, մենք ուրախացանք:

Մենք նկարվեցինք և կարկուտը ավարտվեց(Ապրես կարկուտ, որ նկարվելուց հետո կտրվեցիր ^_^)։

Գնալուց մենք մտանք Զորաց եկեղեցի և երգեցինք, իսկ հետո, երբ կանգնեցինք, հաց կերանք Ուրցաձորում։

Ցտեսություն, կհանդիպենք մյուս  պատումում։(≧∀≦)(*////▽////*) (✿◡‿◡)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով