Արատես

Առաջին օր

Մենք ավտոբուսով կանգառներ արեցինք, երգեր լսեցինք և հասանք Արատես։ տեղավորվեցինք և հանգստացանք։Մեր մոտ առաջին օրը տղաների հետ այդքան հաջող չեղավ։Մենք աղջիկներով որոշեցինք հանգստանալու համար հետաքրքիր խաղեր խաղալ։

Եկրորդ օր

Մեր առավոտը սկսեց մարմնակրտությամբ, մենք մարզվեցինք և գնացինք սեղան դնելու։Հաց կերանք և գնացինք մինչև հյուսիսային տնակի մոտի լճակը։ Իրականում մենք մտածում էինք, որ  հոգնելու ենք, բայց մենք հաճույքով գնացինք և հետ եկանք։ Հետո մեր մոտ նույնպես հանգիստ էր,քանի որ մենք հոգնել էինք և սկսեցինք մեր խաղալիքներով խաղալ։Գնացինք հաց ուտելու։ Այդ ժամանակ արդեն մթնել էր և մենք սկսեցինք մեր սենյակները հավաքել,որ փարթի անենք։  որոշում էինք ով կամ ովքեր են լինելու ծաղրածուները և ով է ուտելիք տալու։Մի քիչ հետո մենք գնացինք թեյելու։Վերջացրեցինք և գնացինք  մաքրելու սենյակը,փարթին պատրաստ է, արեցինք փարթին և մենակ աղջիկներով խաղացինք տարբեր խաղեր և քնեցինք

             Երրորդ օր  

Վերջին օրը մենք արթնացանք մարզվեցինք և գնացինք նախաճաշ պատրաստելու, արագ նախաճաշեցինք և խաղացինք պահմտոցի, ավտոբուսը մոտեցավ մենք նստեցինք մեկնեցինք։Ճանապարհին մի քանի կանգառներով հասանք Երևան։Ճանապարհորդությունը անցավ շատ հետաքրքիր և տպավորիչ։

Image previewImage previewImage preview

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով