Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն `էր գտել:


Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց 
Արյունարբու թշնամին:


Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կապույտով ներկված բառերն առանձնացրո՛ւ և իմաստով մոտ բառեր գրիր:

Օրինակ՝

կպցնել-ամրացնել

շինել-կռուցել

կպցել-միացնել

ավերակ- ավեր

սնուցած-կերակրել

հափշտակեց –գողանալ

կրկին-նորից

  1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:

Ծիծեռնակը բույն էր կառուցում, Ծիծեռնակը երկու անգամ տուն էր շինում:

  1. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:

Ծիծեռնակը բույն է շինում

Ծիծեռնակը բույն էր շինում, 
Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
Առաջվա բույնն էր հիշում

  1. Ի՞նչ գույներ ունի բանաստեղծությունը:

կանաչ,կարմիր,կապույտ, շականակագույն

  1. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:

Ծիծեռնակը բարի էր, հիշողություն ուներ,խեխճեր,աշխատասերեր,սիրում էր նրա երեխերին:

  1. Հաշվիր, թե քանի՞ քառատող ունի բանաստեղծությունը: Ստացածդ թիվը մեծացրու քսան անգամ , ապա արդյունքին ավելացրու 180: Համեմատի՛ր ստացածդ պատասխանը ընկերոջդ թվի հետ:

5 քառատող

5 x 20 = 100
100 + 180 = 280

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով