Պինգվինների մասին

  1. Պինգվինները հիանալի հարմարվում են դաժան պայմաններին։
  2. Ենթադրվում է, որ «պինգվին» բառը ծագում էուելսերեն pen՝ գլուխ և gwyn՝ սպիտակ բառերից։
  3. Առաջին ծովագնացները, Անտարկտիդայում պինգվիններ տեսնելով, քիչ էր մնում նրանց ֆրակ և ձյունաթույր կրծքակալ հագած մարդկանց ամբոխի տեղ դնեին։
  4. 1978 թվականին «Հայֆիլմում» նկարահանված «Պինգվին Վինը» անիմացիոն ֆիլմի հերոս փոքրիկ պինգվինի անունն է։
  5. Պինգվինները ձվադրում են խոր ձմռանը։ Էգ պինգվինը սառնամանիքին, ուղղակի ձյան վրա,10 սմ տրամագծով և մոտավորապես 400 գրամանոց մի ձու է ածում։ Հայր պինգվինն այդ ձուն արագորեն գլորում է փորի վրայի խոր ծալքի մեջ այնպես, որ հենված լինի իր թաթերին։ Հայր և մայր պինգվիններն սնվում են հերթով։
  6. Նրանց հասակը մինչև 120սմ է, իսկ քաշը՝ 25-40կգ։
  7. Կայսերական պինգվիններն իրենց կյանքի կեսը, եթե ոչ ավելին, անց են կացնում ջրում՝ Անտարկտիդայի ափերին լողալով։
  8. Նրանց անդյուրաշարժ մարմինը ասես ճկուն սրընթաց տորպեդ լինի.թաթերն ու թևերը թիավարում են, ձգված մարմինը կատարյալ շրջահոսելի ձև է ընդունում։
  9. Պինգվինը կարող է սլանալ ժամում 36 կմ արագությամբ:
  10. Պինգվինը խաղաղասեր է, երբեք չի հարձակվում մարդկանց վրա, սակայն վտանգի դեպքում, գործի դնելով իր սուր կտուցը, պաշտպանում է ձագերին և բույնը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով