Փոքրիկ դրախտ։ Դինո Բուցատի

12․  Փոքրիկ դրախտ։ Դինո Բուցատի

Երջանկության ձևերը շատ են տարբեր: Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկան ոսկե ձկնիկները: Ու պետք չէ զարմանալ դրանից: Քիչ կոպիտ՝ այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը` ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են փայլում ու ինչ կայտառ են, և դու ուզում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես հասկացավ սա, երբ ինչ – որ մի բնագետ որսաց առաջին ձկնիկներին, ու սկսեցին արագորեն բազմացնել դրանց բարենպաստ պայմաններում: Մասնագետներին հայտնի «Z-8» ոսկե ձկնիկը չափազանց փոքր է. պատկերացրեք հավը ճանճի չափերով, ոսկե ձկնիկը այդ հավի մեծության է: Ուստի, երբ լրանում է երկրի բնակիչների տասնութ տարին, առանց դժվարության ներարկում են ձկնիկները նրանց արյան մեջ. նշված տարիքը ու ներարկման գործողությունը սահմանված են օրենքով: Բոլոր երիտասարդներն ու աղջիկներն անհամբերությամբ սպասում են օրվան, թե երբ կմտնեն այդ հատուկ բժշկական կենտրոններից մեկը, ուր նրանք գալիս են իրենց ընտանիքների ուղեկցությամբ ու ձեռքի երակներին միացնում են փողակը, որը միաժամանակ թափանցիկ երակի մի մասն է` լի ֆիզիոլոգիական լուծույթով, որտեղ հետո բաց են թողնում քսան ոսկե ձկնիկներ: Երջանիկը ու նրա ընտանիքը վայելում են ոսկե ձկնիկների խաղերը անոթի մեջ, մինչև որ նրանք, մեկը մյուսի հետևից, արդեն անշարժ, ու թվում է՝ վախեցած, լույսի փոքրիկ ցոլքերով մտնում են երակի մեջ: Կես ժամում քաղաքացին ստանում է ոսկե ձկնիկների մի ամբողջ վտառ, ապա հեռանում՝ հանդիսավորությամբ նշելու իրեն հասած երջանկությունը: Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են առավելապես երևակայության շնորհիվ, քան իրականության հետ ուղղակի շփման: Ոսկե ձկնիկներին ներարկելուց հետո տեսնելը արդեն հնարավոր չէ, ամեն ոք գիտի` նրանք անդադար անցնում են երակների ու զարկերակների հսկա ծառով ու յուրաքանչյուրին վերջին րոպեներին քնից առաջ թվում է, թե իր փակված կոպերի բաժակներում երևում ու անհետանում են այդ շողարձակող կայծերը, որոնք առանձնանում են իրենց փայլով՝ գետերի ու գետակների կարմիր ֆոնին, որոնցով շարժվում են նրանք:
Հատուկ հուզմունք է առաջացնում միտքը, թե քսան ոսկե ձկնիկները նույն պահին սկսում են բազմանալ: Սա է պատճառը, որ երկրի բնակիչը պատկերացնում է նրանց` փայլուն ու անթիվ՝ մարմնի տարբեր մասերում. ինչպես են դրանք սպրդում գլուխ, ինչպես են հոսում դեպի մատների ծայրերը, ինչպես են կուտակվում կոնքային մեծ զարկերակներում, լծային արյունադարձ երակներում կամ անհավանական ճկունությամբ թափանցում մարմնի ամենաթաքուն անկյունները: Ներքին այդ հայացքի ամենամեծ ուրախությունն ապահովում է ոսկե ձկնիկների փուլային անցումը սրտով, ուր թեք ոլորաններ են, լճակներ, սրընթաց հոսանքներ` հարմար խաղերի ու շփման համար: Այս մեծ ու աղմկոտ նավահանգստում ծանոթանում են ոսկե ձկնիկները, ընտրում զույգեր, միավորում ճակատագրերը: Պատանին կամ պարմանուհին սիրահարվում են՝ համոզված, թե տղայի (կամ աղջկա) սրտում նույնպես մի ոսկե ձկնիկ գտավ իր զույգին: Մի քանիսը նույնիսկ խուտուտ հիշեցնող զգացումը բացատրում են համապատասխան վայրերում ոսկե ձկնիկների զուգավորմամբ: Կյանքի գլխավոր ռիթմերը արտաքնապես համընկնում են նույն ռիթմերին` արդեն նրանց ներսում. ուստի՝հնարավո՞ր է առավել ներդաշնակ երջանկություն: Պատկերը մռայլում է սոսկ հանգամանքը, թե երբեմն – երբեմն ոսկե ձկնիկներից որևէ մեկը մեռնում է: Ու թեպետ ապրում են երկար, սակայն օրերից մի օր, մեռնողի մարմինը` արյան հմայական շարժումներով, ի վերջո, խցանում է անցումը զարկերակից երակ – երակից որևէ անոթ: Երկրի բնակիչներին հայտնի են ախտանիշները, որոնք նաև շատ պարզ են. դժվարանում է շնչելը, ու երբեմն պտտվում է գլուխը: Եթե զգում է սույն երևույթը, ուրեմն անմիջապես հանում են ներարկման սրվակը. որը պահում են տանը՝ նման դեպքերի համար: Մեռած ձկնիկը սրվակի պարունակությունից հաշված րոպեների ընթացքում ներծծվում է, ու նորից կարգավորվում է արյան շրջանառությունը: Յուրաքանչյուրին պաշտոնապես թույլատրված է օգտագործել ամիսը երեք սրվակ` հաշվի առնելով հանգամանքը, թե ոսկե ձկնիկները բազմանում են արագ, ու ժամանակի ընթացքում նրանց մահերի քանակը նույնպես աճում է: Գեներալ Օրանգուի իշխանությունը սրվակի արժեքը սահմանել է քսան դոլլար, որը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ է բերում: Եթե արտասահմանցի դիտորդները որակում են սույնը որպես ծանր հարկ, ուրեմն երկրի բնակիչները բողոքում են, քանի որ յուրաքանչյուր սրվակ վերադարձնում է նրանց երջանկությունը, իսկ երջանկության համար վճարելը միանգամայն արդարացի է: Աղքատ ընտանիքների մասին խորհելիս (ինչը հաճախ է պատահում), իշխանությունը հնարավորություն է ընձեռում նրանց ձեռք բերել սրվակները ապառիկով՝ բռնագանձելով կրկնակի, ինչը լիովին տրամաբանական է: Եթե վերոնշյալ հարմարավետ պայմաններից հետո էլ ինչ – որ մեկը մնում է առանց սրվակների, ուրեմն դիմում է գերհաջողակ սև շուկային, որին իշխանությունը թույլատրում է ծաղկել` ըմբռնելով մարդկանց կարիքները ու ցանկանալով օգնել նրանց՝ հանուն ժողովրդի ու մի քանի գնդապետների բարօրության: Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի աղքատությունը, երբ հայտնի է, որ բոլորն ունեն ոսկե ձկնիկներ, ու ոսկե ձկնիկներ կստանան բոլոր սերունդները, ու կրկին ու կրկին կլինեն տոնակատարություններ, կլինեն պարեր, կլինեն երգեր:

Առաջադրանքներ

Ա ․Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը.

  • իշխանությունները հոգ էին տանում ժողովրդի մասին,
  • իշխանությունները լուծել էին աղքատության խնդիրը,
  • այս պետությունը հիմնված էր խաբեության վրա,
  • իշխանությունը գտել էր երջանիկ լինելու գաղտնիքը:

Բ․ Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փոքրիկ դր ախտ»: Ցո՛ւյց տվեք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:
Պատմվածքը կոչվում էր <<Փոքրիկ դրախտ>>,քանի որ մարդիկ նրանց զգում էին երջանիկ։

Պարբերական համակարգը և տարրերի հատկությունները

Պարբերական համակարգը և տարրերի հատկությունները

chem-2.jpg

Քիմիական տարրերի պարբերական համակարգը ՊՀ բնության հիմնարար օրենքներից մեկի՝ Դ.Ի.Մենդելեևի հայտնագործած պարբերական օրենքի, գրաֆիկ պատկերն է: Գոյություն ունեն ՊՀ տարբեր ձևեր: Օրինակ՝

Continue reading

Իներցիայի երևույթ

  1. RԻնչպե՞ս է շարժվում մարմինը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում:
    ուղագիծ և հավասարաչափ
  2. Ո՞ր երևույթն է կոչվում իներցիա:
    Այս մարմինների բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղագիծ,հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա։
  3. Ինչու՞ որոշ կենդանիներ ջրից դուրս գալիս թափահարում են իրենց:
    Թափահարելուց նրանց վրայից դուրս է գալիս
  4. Ինչու՞ է վտանգավոր թռչել շարժվող ավտոբուսից:
    Որովհետև եթե թռչես ավտոբուսը դեռ շարժվելու է որը ազդելու է մարմնի շարժումի վրա։
  5. Բացատրեք՝ ինչպե՞ս են նկարում պատկերված մուրճի գլխիկը հագցնում կոթին:

մարմնի ազդեցությամբ

  1. Բացատրեք՝ ինչպե՞ս է հագուստն ազատվում փոշուց, երբ այն թափ են տալիս:
    Երբ հագուստը թափում են, շարժման ընթացքում այն ստեղծում է քամի, որը թափում է փոշին
  2. Բացատրեք՝ ինչու՞ է բժշկական ջերմաչափում սնդիկի սյունն իջնում, երբ այն թափ են տալիս:
    Երբ սնդիկը թափ ենք տալիս սնդիկի մասնիկները իրարից բաժանվում են և ընկնում
  3. Ինչու՞ որսորդական շնից փախչելիս աղվեսը հաճախ կտրուկ փոխում է շարժման ուղղությունը:
    Աղվեսը միանգամից թեքվում է, որ շունը նույնպես թեքվի,բայց եթե արագ թեքվեն շունը կամ կնգնի կամ կգանգնի
  4. Անշարժ սայլակն սկսեց շարժվել (նկ. ա): Օգտվելով նկարից` որոշեք սայլակի շարժման ուղղությունը:

Հետևանց

  1. Թղթի կտորը դրեք սեղանի եզրին (նկ. բ): Նրա վրա դրեք ջրով լցված բաժակ, ինչպես ցույց է տրված բ նկարում: Մի ձեռքով բռնեք թղթի կախված ծայրը, իսկ մյուս ձեռքով կտրուկ հարվածեք թղթին: Բացատրեք փորձի արդյունքը:
    լցված բաժակի ջուրը կթափվի

11․ Ե՞րբ է իներցիան օգուտ տալիս և ե՞րբ՝ վնաս։ Բերեք օրինակներ։

Գործնական առաջադրանքներ․

1․ Թափահարեք բժշկական ջերմաչափը։ Ինչո՞ւ է սնդիկի ցուցանիշը սկսում նվազել:

(Երբ մենք թափահարում ենք ջերմաչափը, և՛ այն, և՛ դրա ներսում գտնվող սնդիկը միասին շարժվում են մեր ձեռքում։ Երբ մեր ձեռքը կանգ է առնում, ջերմաչափը նույնպես կանգ է առնում, քանի որ մենք այն ամուր ենք բռնում։ Բայց ջերմաչափի ներսում սնդիկը շարունակում է իր շարժումը իներցիայով — սյունը ընկնում է, ցուցանիշը նվազում):

2․ Փորձի”ր հանել մետաղադրամն առանց նրան ձեռքերով դիպչելու։

Հաստ անձեռոցիկի վրա դրեք երկու մետաղադրամ, իսկ վրան՝ շրջված բաժակ։ Նրանց միջև դրեք երրորդ մետաղադրամը՝ ավելի փոքր չափով և հաստությամբ: Փորձեք հեռացնել փոքր մետաղադրամը առանց բաժակին կամ մետաղադրամների դիպչելու կամ այլ առարկաների օգտագործման:

 

 3․ Ինչու՞ է անհրաժեշտ մեքենա վարելիս ամրագոտիներ կապել? . Ինչո՞ւ ինքնաթիռի թռիչքից, ինչպես նաև վայրէջքից առաջ ուղևորները պարտավոր են կապվել անվտանգության գոտիներով?

  1. Ինչո՞ւ չի կարելի փողոցը հատել մոտիկից անցնող փոխադրամիջոցի առջևով։
  2. Միևնույն չափի մետաղադրամները դասավարոք իրար վրա և բարակ քանոնի օգնությամբ փորձեք հերթով դրանք հեռացնել։

կանաչ մամուռներ

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք նշված թեման, որը դասարանում սովորել ենք, խնդրում եմ պատրաստ գալ․

  1. Ո՞ր վայրերում կարող ենք հանդիպել կանաչ մամուռներին
    ստվերոտ և խոնավ վայրերում
  2. Ինչպե՞ս են բազմանում կանաչ մամուռները
    Կանաչ մամուռները բազմանում են սպորներով բաց թողնելով հասուն սպորներ, որոնք տարածվում են օդի միջոցով և ծլում նոր բույսեր, կամ վեգետատիվ կերպով բույսի հատվածները, երբ նրանք կարող են աճել որպես նոր բույսեր։

կանաչ մամուռներ

Նոյեմբերի 4-10

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք նշված թեման, որը դասարանում սովորել ենք, խնդրում եմ պատրաստ գալ․

  1. Ո՞ր վայրերում կարող ենք հանդիպել կանաչ մամուռներին
    Նրանք գտնվում են
  2. Ինչպե՞ս են բազմանում կանաչ մամուռները
    Նրանք բազմանում են սեռական և անսեռ ձևով
    Սեռական-սպորներով, որոնք աճում են նոր բույսեր։
    Անասեռ-բույսի հատվածները արմատանալով և վերածվելով նոր բույսերի։

Երաժշտությունը իմ կյանքում

Ժամանակահատված՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ 7-րդ դասարանի սովորողներ

Նպատակ՝ Ավելի խորը,շատ իմանալ երաժշտության մասին,երգիչների,ժանրերի մասին։
Ամենաքիչը 35000 տարի առաջ առաջացավ երաժշտությունը, իսկ առաջին երգը գրել էին ք․ա․ 13-րդ դարում անունը <<Hurrian Hymn>>

Իմ սիրած ժանրը
Nu-metal


Այս ժանրը Ռոքի կամ մետալի ժանրերից մեկն է այս ժանրի մեջ հայտնի խմբերն են slipknot,korn,Soad(System Of a Down),limp bizkit,the Deftones, Evanescence, և Linkin Park Այս ժանրում հաճախ արագ են երգում։ Այդ ժանրում կիթառները միշտ լարից ընկած են (Drop C/Drop D)

How Did Nu Metal Become the Hottest Thing in Fashion? | GQ
Ուրիշ հայտնի ժանրեր
Փոփ


Փոփ երաժշտություն հիմնական առանձնահատկություններն են պարզությունը,մեղեդայնությունը, վոկալային հենքը և ռիթմը որտեզ քիչ ուշադրություն է դարձվում երաժշտության գործիքային մասին, իսկ երգի տեքստը նվիրված է անձնական զգացմունքների
Watch the Top 21 Pop music videos of 2021

Դասական երաժշտություն

Դասական երաժշտությունը երաժշտական ոճ է՝ ձևավորված Եվրոպայի եկեղեցական և աշխարհիկ երաժշտությունից 9-րդ դարից մինչև մեր ժամանակներն ընկած ժամանակաշրջանում։ Այս ուղղության կենտրոնական դրույթները հստակեցվել են 1550 թ. մինչև 1900թ ընկած ժամանակահատվածում։«Դասական» եզրույթը չի գործածվել մինչև 19-րդ դարի սկիզբը, ինչի հետ կապված փորձ է արվում Բախից մինչև Բեթհովեն դարաշրջանը համարել «ոսկե»։ Առաջին անգամ այն հայտնվել է անգլերենի օքսֆորդյան բառարանում 1836 թ։ Շատ երաժշտագետներ «դասական» եզրույթի կիրառումը 19-րդ դարի վերջերից մինչև մեր ժամանակները գրվող մեյնսթրիմ և ավանգարդ երաժշտության վերաբերյալ համարում են անճիշտ, կիրառելու դեպքում ավելացնելով «այսպես կոչված» բառերը։

Գործնական աշխատանք 7-12

13.Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, Պտղի ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ ելնում է :

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

7.Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:

1. Իրար սրտից ջուր խմել – շատ մտերմություն կամ ընկերություն ունենալ, այնքան մոտ լինել, որ միանման զգացմունքներ ու մտքեր ունենալ։

2. Հազար մաղով անցկացրած – շատ փորձություններ կամ դժվարություններ անցած, հաճախ կրկնակի դժվարությունների միջով անցած։

3. Հիվանդի համար ջուր բերող – անձ, ով օգնում է ուրիշներին, առանց սեփական շահի սպասելու, պարզապես բարության կամ կարեկցանքի պատճառով։

4. Գլխին կրակ թափել – ցավ կամ խնդիր հարուցել, առճակատման կամ վիճաբանության մեջ մտնել։

5. Կանաչ-կարմիրը կապել – ինչ-որ բանի մեջ հակասական կամ անհամատեղելի տարրեր ունենալ, որը չի կարող համատեղ լինել։

6. Կոպեկի համար մեռած – շատ մանրուքների կամ աննշան բաների պատճառով շատ մեծ խնդիրներ ունենալ կամ շատ փոքր շահի համար մեծ դժվարություններ անցնել։

7. Ուրիշի բնում ձու ածել – ուրիշի աշխատանքը կամ ջանքերը օգտվել, փորձել ուրիշի հաջողություններից օգտվել։

8. Ոտքի կոխան դարձնել – միտքը կամ ցանկությունը հետ մղել, ինչ-որ մեկին խոչընդոտել առաջընթացի մեջ։

9. Փուշը մատից հանել – որևէ անհարմար իրավիճակից ազատվել, դժբախտությունից դուրս գալ։

10. Գրքի մի երեսը կարդալ – որևէ բան միայն մակերեսորեն կամ թափանցիկ ուսումնասիրել, խորությամբ չիմանալ։
Continue reading