Մաթեմ աբ

1.56** աստղանիշները փոխարինել թվանշաններով այնպես, որ ստացված քառանիշ թիվը բաժանվի և 6-ի, և՛ 8-ի, և 15-ի:

5640

2. 7 խնձորը հավասարապես բաժանել 12 երեխաների այնպես, որ ոչ մի խնձոր չբաժանվի 4-ից ավել մասերի:

1/4 1/3

3.Ավտոբուսի տոմսը համարվում է երջանիկ, եթե նրա թվանշանների միջև կարելի է դնել թվաբանական գործողություններ և փակագծեր այնպես, որ արդյունքում ստացվի100:

1 +(2+ 3 +4)x( 5+6)=100

Երջանիկ է արդյո՞ք 123456 համարի տոմսը:

 

4.Վերծանել գրառումը. **. 1 = * + 1:

10 x 1=9+1

5.Զամբյուղում եղած նարինջների քանակը 70-ից փոքր է:

Նարինջները հնարավոր է հավասարապես բաժանել 2, 3

կամ 5 երեխաների, սակայն հնարավոր չէ բաժանել 4 երեխաների:

 

Քանի՞ նարինջ կա զամբյուղում:

2x3x5=30

6.Վռամենց փողոցում կա 17 տուն։ Վռամն ապրում է փողոցի՝ զույգ համարակալումով մայթի վերջին տանը, և նրա տան համարը 12- ն է։ Ռազմիկն ապրում է կենտ համարակալումով մայթի վերջին տանը։ Ո՞րն է նրա տան համարը, եթե տները համարակալել սկսել են 1-ից:

21

7.Տրված են 6 քարտեր, որոնց վրա գրված են հետևյալ թվերը.

2, 309, 5, 7, 68, 41

 

Այդ քարտերը դնելով կողք-կողքի ստանալ հնարավոր ամենամեծ բնական թիվը (քարտերը կտրել չի կարելի)։

 

8.Գրքի էջերը համարակալելու համար օգտագործվել է 222 թվանշան։ Քանի՞ էջ ունի գիրքը, եթե համարակալումը կատարվել է առաջին էջից սկսած։

110

9. Հիմա հայրս 27 տարեկան է և 9 անգամ մեծ է ինձնից։Քանի՞ տարի հետո հայրս 2 անգամ մեծ կլինի ինձնից։Քանի՞ տարեկան կլինի հայրս այդ ժամանակ։

21 տարի հետո հայրը կլինի 48 իսկ երեխան 24

Խնդիրներ

  1. Այգեպանը 4 օրվա ընթացքում հավաքեց 58 դույլ խնձոր՝ ամեն օր հավաքելով նախորդ օրվանից 3 դույլով ավել: Քանի՞ դույլ խնձոր հավաքեց այգեպանը երկրորդ օրը:

13

  1. Քանի՞ անգամ օրվա ընթացքում ժամ և րոպե ցույց տվող սլաքները կկազմեն ուղիղ անկյուն:

6

  1. 15 թվին աջից և ձախից կցագրելով մեկական թվանշան ստանում են 15-ին բազմապատիկ թիվ: Գտնել ստացված քառանիշ թվի թվանշանների գումարի մեծագույն հնարավոր արժեքը:

18

  1. Փողոցի մի կողմում տները հաջորդաբար համարակալված են զույգ թվերով՝ 2,4,6,… իսկ մյուս կողմում՝ կենտ թվերով՝ 1,3,5,…։ Զույգ կողմի վերջին տունը ունի 12 համարը, և փողոցում կա ընդամենը 17 տուն։ Ի՞նչ համար ունի փողոցի կենտ կողմի վերջին տունը։

21

  1. Դասարանում սովորում են 36 աշակերտ։ Նրանք նստած են զույգերով այնպես, որ յուրաքանչյուր տղայի կողքին նստած է աղջիկ, ընդ որում աղջիկների ուղիղ կեսն է նստած տղաների կողքին։ Քանի՞ աղջիկ կա դասարանում:

24

  1. Դասարանում սովորում են 30 աշակերտ։ Նրանք նստած են զույգերով այնպես, որ յուրաքանչյուր տղայի կողքին նստած է աղջիկ, ընդ որում աղջիկների ուղիղ կեսն է նստած տղաների կողքին։ Քանի՞ տղա կա դասարանում։

10

Մեծ ուղղանկյունից ABCD ուղղանկյունը կտրելուց հետո նրա պարագիծը մեծացավ 6-ով, իսկ մակերեսը փոքրացավ 6-ով։ Ինչի՞ է հավասար AB-ն:

AB-1

Մաթեմատիկա ա․բ․ հաշվետվություն

Մաթեմատիկա ա․բ․-ն նոր թեմա էր մեր համար։ Իմ կարծիքով  Մաթեմատիկա ա․բ․-ն նույն մաթեմատիկան  է , բայց երրորդ դասարանի և տրամաբանական խնդիրներով։ Մենք շատ տնային չէինք ստանում ։

Ահա իմ բաժինը ՛ Մաթեմ ա․բ․

Մաթեմատիկա ա.բ

Կենդանիներ

Փիղը հինգ անգամ ծանր է գայլից: Գայլը ուտում է հինգ անգամ քիչ

փղից: Փիղը օրեկան ուտում է այնքան, ինչքան կշռում է գայլը`40կգ:

Որքան է փղի քաշը:

40×5=200

Մարդ

Մարդու ուղեղը բաժանվում է 4 մասի: Ամեն մասում կա մոտավորապես 20 արյունատար երակ: Քանի արյունատար երակ կլինի 3/4 մասում:

20×3=60

Սպորտ

Հասուն մարդու մոտ, երբ նա լինում է անշարժ, նրա սրտի բաբախյունը հասնում է 70 զարկի/րոպեում: Երբ նույն մարդը վազում է, նրա սրտի բաբախյունը հասնում է մինչև 90 զարկի/րոպեյում: Քանի բաբախյուն կանի մարդու սիրտը մեկ ժամում:

Անշարժ -4200 `

Վազել-5400

Ֆուտբոլասերների համար

Ֆուտբոլիստը պարապմունքի ժամանակ յուրաքանչյուր փուլում խփում էր 3 գնդակ, որից գոլ էր մտնում միայն 1-ը, բայց իր մտածելով գոլ մտնում էր 2-ը: Այսպես նա խաղաց 12 փուլ: Քանի գոլ խփեց այդ 12 փուլերի ընթացքում ֆուտբոլիստը իր հաշվարկով և իրականում:

Իրական -12

հաշվարկով-24

Խոհանոցային

Գաթա պատրաստելու համար Մանեին հարկավոր էր 2կգ ալյուր և 1 ձու: Մեկ գաթան հերիքում էր միայն 5 հոգուն: Մանեին հյուր են գալիս 45 հոգի: Քանի կգ ալյուր է և ձու է հարկավոր Մանեին պատրաստելու իր գաթան:

9 ձու և 18 կգ ալյուր

Նորաձևություն

Նորաձևը անցյալ տարի կարեց դեղին գույնի շոր և օգտագործեց 20մ կտոր: Այս տարի նորաձևը փորձում է կարել կարմիր շոր, որի համար նրան անհրաժեշտ է միայն անցյալ տարվա կտորի 20%-ը: Ինչքան կտորև թել օգտագործեց նորաձևը, եթե թելի երկարությունը անցյալ տարվա կտորի 10%-ն է:

20 x 20 = 400

400 : 100 = 4

10 x 20 = 200

200 : 100 = 2

Մեքենա

Մեքենան գնում էր Երևան-Գյումրի ճանապարհով: Ճանապարհի արագության արգելափակումը 70կմ/ժ-ն է: Մեքենան խախտում է արգելափակված արագությունը և տուգանվում 30.000դր-ով: Յուրաքանչյուր 1կմ ավել խախտում անելու համար տուգանում են 1000դր-ով: Քանի կմ/ժամ է եղել այդ պահին մեքենայի արագությունը:

100 կմ/ժամ

Համակարգչային խաղեր

Արմանին նվիրեցին նոր համակարգչային խաղ: Խաղում դու պետք է վազեիր 50 կմ, այնուհետև 100կմ ավտոմեքենա պետք է վարեր: Արմանը վազում էր 5կմ/ժ արագությամբ, իսկ ավտոմեքենայով նա գնաց 100կմ/ժ արագությամբ: Քանի րոպե հետո նա կավարտի խաղը:

660

Երեխաներ

Երեխան օրեկան պետք է ճաշեր միանգամից արթնանալուց հետո և 3 ժամը մեկ, իսկ քներ ժամը 9-ին: Այսօր նա արթնացավ ժամը 12:00-ին: Քանի անգամ նա ճաշեց այսօր:

4 անգամ

Մաթեմատիկա ա.բ

1) 8 հատ 8 թվանշանով ստացեք 1000։

8 + 8 + 8 + 88 + 888 = 1000

2) Գտնել բաց թողնված թիվը․

12

 

 

 

 

 

3) Պարզել օրինաչափությունը և գտնել բաց թողած թիվը․

6

 

 

 

 

 

4) Գտնել բաց թողնված թիվը․

8

 

 

 

 

 

5) Պարզել օրինաչափությունը և գտնել բաց թողնված թիվը․

410

 

 

 

 

 

6) Երկու միանիշ թվերի գումարը երկնիշ թիվ է, իսկ նրանց արտադրյալը՝ միանիշ թիվ։Որո՞նք են այդ թվերը։

1, 9

 

 

 

 

 

7) Արամը ցանկանում էր լուծել ԱԲՎ+ՎԲ+Ա=222 ռեբուսը, նույն տառերը փոխարինելով միևնույն թվանշանով, իսկ տարբեր տառերը՝ տարբեր թվանշաններով: Արամը քանի՞ տարբեր եղանակով կարող է լուծել այդ ռեբուսը:

156 + 65 + 1 = 222

 

 

 

8) Ա քաղաքից Բ քաղաք 2 ճանապարհ կա, իսկ Բ քաղաքից Գ քաղաք՝ 3, Գ-ից Դ՝ 7 ճանապարհ: Քանի՞ հնարավոր եղանակով կարելի է Ա քաղաքից գնալ Դ քաղաք:

42

 

 

 

9) Քառակուսին բաղկացած է 4 միանման, սպիտակ ուղղանկյուններից և մեկ սև քառակուսուց (տես նկարը): Յուրաքանչյուր ուղղանկյան պարագիծը 40սմ է: Գտեք մեծ քառակուսու մակերեսը:

400

 

 

 

11) Գտե´ք 50-ից փոքր այն թվերի քանակը, որոնք բաժանվում են 2-ի կամ 3-ի, բայց չեն բաժանվում 6-ի։

2, 3, 4, 8, 9, 10, 14, 16, 18, 20, 21, 22, 24, 26, 28, 32, 33, 34, 38, 39, 40, 44, 46, 48

Մաթեմատիկա ա․բ․

9. Հնգանիշ թիվը, որի բոլոր թվանշանները տարբեր են, բազմապատկեցին 4-ով: Արդյունքում ստացվեց նույն թվանշաններով կազմված, բայց հակառակ կարգով գրված թիվ: Գտեք սկզբնական թիվը:
21978
8. Հայրիկը 50 կոնֆետը բաժանեց Հասմիկին, Տիգրանին և  մյուս երեխաներին, յուրաքանչյուրին տվեց ոչ քիչ, քան երկու կոնֆետ: Տիգրանն անմիջապես կերավ իր բոլոր կոնֆետները, իսկ մյուսները պահեցին, և հաջորդ օրը յուրաքանչյուրն իր կոնֆետների կեսը տվեց Հասմիկին՝ ծննդյան օրվա առթիվ: Այդ պատճառով Հասմիկի կոնֆետների թիվն ավելացավ 10 անգամ: Տիգրանը քանի՞ կոնֆետ էր կերել:
12
7. Աղջիկն իր անվան յուրաքանչյուր տառ փոխարինեց այբուբենում այդ տառին համապատասխան համարով, արդյունքում ստացվեց 28346122: Գտեք աղջկա անունը:
ռուզան
6. Աննան վանդակավոր թղթի վրա գծեց չորս տարբեր ճանապարհներ (տես նկարը)։ Նա երեք ճանապարհների երկարությունները նշեց թղթի վրա։ Գտեք չորրորդ ճանապարհի երկարությունը։
Captionless Image
30
5. Ռեբուսում  տարբեր պատկերների համապատասխանում  են տարբեր թվեր։ Գտեք եռանկյան, քառակուսու, շրջանում թաքնված թվերի գումարը։
Captionless Image
14
4. Քսանհինգհարկանի շենքի առաջին հարկում միայն խանութներ են։ Վերևի հարկերում, եթե հարկի համարը կենտ է,  կա հինգ բնակարան, եթե  հարկի համար զույգ է, կա վեց բնակարան։ Ալինան ապրում է 116 համարի բնակարանում։ Ալինան ո՞ր հարկում է ապրում, եթե բնակարանների համարակալումը սկսվում է մեկից և երկրորդ հարկից։
22
3. Երկու միանման քառակուսաձև թղթեր դրեցին  իրար վրա (տես նկարը)։ Այնուհետև թղթերը առանց տեղաշարժելու երկու անգամ կտրեցին այնպես, ինչպես ցույց է տրված նկարում։ Քանի՞ կտոր ստացվեց։
Captionless Image
8
2. Տուփում կա 24 կոնֆետ։ Սոնան վերցրեց մի քանի կոնֆետ,  հետո Կարինեն վերցրեց երկու անգամ ավել  կոնֆետ, քան Սոնան, իսկ Մարինեն վերցրեց 6 կոնֆետ։ Դրանից հետո տուփի մեջ մնաց երեք կոնֆետ։ Քանի՞ կոնֆետ վերցրեց Կարինեն։
10
1. Դպրոցում դասերը սկսվում են ժամը 9-ին։ Արամը ժամը 8:45 գտնվում էր տնից դպրոց ճանապարհի մեջտեղում։ Եթե նա քայլի նույն արագությամբ, ապա դասից տասը րոպե առաջ կհասնի դպրոց։ Արամը, նույն արագությամբ քայլելով, քանի՞ րոպեում է տնից հասնում դպրոց։
10

Մսթեմատիկա առանց բանաձևի

1․ Քանի՞ կիլոմետր կանցնի ավտոբուսը 7 ժամում, եթե նրա արագությունը 2 անգամ փոքր է մեքենայի արագությունից, որը 5 ժամում անցնուն է 560կմ։

392

2․ Մի թիվը 5 անգամ մեծ է մյուսից։ Գտե՛ք այդ թվերը, եթե դրանց գումարը հավասար է 60-ի։

10,50

3. Եթե 8 միանման ավտոբուսներից յուրաքանչյուրում ավելացվի 16 տեղ, ապա բոլոր ավտոբուսներում կտեղավորվի 496 մարդ։ Քանի՞ տեղ կա յուրաքանչյուր ավտոբուսում։

46

4․  Բազմահարկ շենքի տակ՝ առաջին հարկից երկու հարկ ներքև, ավտոկայանատեղ կա։ Ո՞ր հարկում է ապրում այն մարդը, որը տուն հասնելու համար ավտոկայանատեղից բարձրանում է 11 հարկ։

9

5․ Երկու եղբայր ցանկանում էին գնել խաղալիք: Առաջին եղբորը խաղալիքը գնելու համար չէր հերիքում 300 դրամ, իսկ երկրորդ եղբորը՝ 200 դրամ: Երբ նրանք միավորեցին իրենց փողերը, պարզվեց, որ խաղալիքը գնելու համար չի հերիքում 60 դրամ: Պարզել, թե որքա՞ն արժեր խաղալիքը։

560

6․ Զամբյուղում ինչ-որ քանակությամբ խնձոր կար: Երբ դրա քանակը կրկնապատկեցին և ավելացրեցին ևս 5 խնձոր, զամբյուղում խնձորների թիվը դարձավ 33: Գտնել, թե սկզբում քանի խնձոր կար զամբյուղում:

14

7․ Խանութպանը պետք է 28 մետր ժապավենը բաժանի 2 կտորի այնպես, որ կտորներից մեկը մյուսից 8 մետրով երկար լինի: Կտորներից յուրաքանչյուրը քանի՞ մետր կստացվի:

10,18

1.

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image.jpeg

90

2.

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image.png

3+7×8=80

4.

Три логические задачи с числами, которые 9 из 10 людей не могут решить за 3 минуты :: Инфониак

 

5.

Задача с парковкой

6.

Детская задачка

7.

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-1.jpeg

94

8.

Якщо 5 + 3 + 2 = 151022, то...