Արտաշեսյան Հայաստանի կազմավորումը

Բառարան

Երկիշխանություն | երբ իշխանությունը բաժանված է երկու մասի՝ աշխարհիկ և հոգևոր:

Ստրատեգոս | սկզբնապես զինվորական պաշտոն, բայց Անտիոքոս III-ի ժամանակ՝ նաև քաղաքական-վարչական պաշտոն, որը նույնացվում է մարզի կառավարչի պաշտոնի հետ:

Երվանդականների միասնական պետության տրոհումից հետո Մեծ Հայքի թագավորությունը դեռ պահպանում էր իր անկախությունն ու ինքնուրույնությունը, սակայն աստիճանաբար թեքվում էր դեպի անկում: Երվանդունի վերջին՝ Երվանդ IV (Ք. ա. մոտ 220-201) արքան մի շարք վերափոխություններ ձեռնարկեց՝ ավելի շատ իր իշխանության պահպանման, քան թե պետության փլուզումը կասեցնելու համար: Ուշագրավ վերափոխություն էր նոր մայրաքաղաքի՝ Երվանդա շատի և կրոնական նոր կենտրոնի՝ Բագարանի կառուցումը: Դրանով միմյանցից անջատվեցին թագավորանիստ և պաշտամունքային կենտրոնները, որոնք նախկինում մեկտեղվում էին։ Երվանդաշատի կառուցմամբ երկրում ստեղծվեց յուրօրինակ երկիշխանություն՝ արքայի և քրմապետի: Վերջինս Երվանդ IV-ի եղբայր Երվազն էր։ Երկիշխանության հետևանքով երկրի թու- լացումը համընկավ Սելևկյան պետության նոր վերելքի հետ. Անտիոքոս III-ը փորձում էր վերականգնել Սելևկյան կայսրությունը։ Նա հաջողությամբ օգտվեց Մեծ Հայքի ներքին անկայունությունից և հրահրելով խորացրեց ներքին տարաձայնությունները: Երվանդ IV-ը Ք. ա. 201 թ.պարտություն կրեց կենտրոնախույս ուժերի դեմ պայքարում, որոնք գլխավորում էին Անտիոքոսի հայ զորավարներ Արտաշեսն ու Զարեհը։ Հեղաշրջումից հետո Արտաշեսը նշանակվեց Մեծ Հայքի, իսկ Զարեհը՝ Ծոփքի ստրատեգոս:
Continue reading

Գործնական աշխատանք

40. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բառերի հինգ եռյակ:
Ազնիվ, անվախ, գեղեցիկ, ագահ, դաժան, աչքածակ, արդար, աներկյուղ, վայրագ, չքնաղ, կտրիճ, գեղանի, անգութ,  ուղղամիտ, անկուշտ:
գեղեցիկ,չքնաղ,գեղանի
անգութ,դաժան,վայրագ
աներկյուղ,անվախ,կտրիճ

41. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:
Դաշտային գույնզգույն ծաղիկները հրապուրում են իրենց պարզ գեղեցկությամբ:
Հազարավոր թիթեռներ ծաղիկների նման սփռված էին օդի մեջ:
Տղան տխուր հայացքն ուղղեց լեռնային գետակի զուլալ ջրերին:
Արևի շողերը նստել են բարձր լեռների կատարներին:
գույնզգույն-միագույն
հրապուրում-հիասթափվել
Հազարավոր-Քիչ
սփռված-հավաքված,խմբով
տխուր-ուրած
զուլալ-պղտոր
շողերը-
կատարներին-ստորոտ
42. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինիր հականիշներով:
Անսահման ժլատ-վատնող ծերունին երազում դժոխք-դրածտ էր ընկել:
Երեխաները խոշոր-փոքր, բայց խակ-հասած սալոր էին քաղել:
Այդ աղջիկը կարող է քեզ քաջ-վախկոտ ու հզոր-թույլ դարձնել:
Վարպետի ցուրտ-տաք ու նեղլիկ-լայն սենյակը գտնվում էր վերին հարկում:

43. Առանձնացրու և դեմ դիմաց գրիր հականիշ դարձվածքների զույգերը:
Աչքը կուշտ, քթի տակ, խելքից հեռու, Աստծու գառ, աչքի փուշ, յոթ սարից այն կողմ, աչքը ծակ, աչքի լույս, խելքին մոտ, Աստծո պատիժ:

Աչքը կուշտԱչքի լույս

Քթի տակԱչքի փուշ

Խելքից հեռուԽելքին մոտ

Աստծու գառԱստծո պատիժ

Յոթ սարից այն կողմԱչքը ծակ

44. Առաջին և երկրորդ շարքերից համապատասխան արմատները միացնելով ստացիր անձնանուններ:
ա. ոսկի, խաչ, ալ, վարդ, շող, ժիր
բ. տուր, վարդ, հատ, կաթ, այր, անուշ:

Ոսկիտուր

Խաչվարդ

Ալհատ

Վարդկաթ

Շողայր

Ժիրանուշ

Հայ-հռոմեական պատերազմներն ու Տիգրան Մեծի կայսրության փլուզումը

օրինակներով գիտենք պետության ընդլայնմանը զուգահեռ առաջացող փոփոխությունների և խնդիրների մասին։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանի ընդլայնումը փոփոխեց երկրի ներքին ու արտաքին հավասարակշռությունը։ Մեծ էր արտաքին մարտահրավերը՝ հռոմեական վտանգը, որը թույլ չտվեց, որ Տիգրան Մեծը կայսրության ընդլայնմանը համապատասխան վերափոխություններ կատարի:

Բառարան

Փոխարքայություն | փոխարքայի կառավարմանը ենթակա երկրամասը կամ գավառը: Փոխարքաները նշանակվում էին արքայի կողմից:

Արքայական գանձարան | արքայական գանձերի, զարդերի և պետական միջոցների պահեստարան, որտեղ դրանք ստացվում, պահվում և կառավարվում էին: Տեղակայվում էին սովորաբար անմատչելի բերդերում, ընդ որում՝ բաշխելով մի քանի բերդերի միջև։

Իր հզորության գագաթնակետին՝ Ք. ա. մոտ 80 թվականի դրությամբ, Տիգրան Մեծի ստեղծած կայսրությունը ներառում էր Հարավարևմտյան Ասիայի գրեթե բոլոր քաղաքակրթական կենտրոնները: Նորաստեղծ տերության մեջ խոսում էին մեկ տասնյակից ավել լեզուներով։ Դրա կազմում գտնվող երկրները միմյանցից շատ էին տարբերվում թե՛ իրենց պատմական անցյալով և թե՛ զարգացման մակարդակով։ Նվաճված երկրներում իր տիրապետությունն ամրապնդելու, դրանք կառավարելու և առաջացած ապստամբությունները ճնշելու նպատակով Տիգրան Մեծը հիմնում է փոխարքայություններ: Ընդ որում՝ նորաստեղծ կայսրության կենտրոնը մնում էր Հայաստանը և ոչ նվաճված տարածքներից որևէ մեկը:

Չնայած Տիգրան Մեծը ջանադրաբար կազմակերպում էր լայնածավալ կայսրության կյանքը, օտարազգի հպատակների հավատարմությունն անկայուն էր։ Նվաճված որոշ երկրներ պարբերաբար ապստամբում էին: Կար անգամ ներքին հեղաշրջման վտանգը: Այս խնդիրները խաթարում էին կայսրության կայունությունը: Հարկավ, արտաքին ուժերը (Հռոմը և անգամ Պոնտոսը) ևս անկայունություն էին հրահրում։ Նրանցից յուրաքանչյուրը ձգտում էր Մեծ Հայքում առկա իրադրությունը ծառայեցնել իր նպատակներին:

Այսպիսով՝ մինչ Տիգրան Մեծը զբաղված էր կայսրության կառավարման հարցերով, հռոմեական վտանգը քայլ առ քայլ մոտենում էր Հայաստանին։

Հռոմեա-հայկական պատերազմը. Լուկուլլուսի արշավանքը

Հայկական կայսրությունն իր հզորության գագաթնակետին էր, երբ Տիգրան II-ը բախվեց Հռոմի հետ: Տիգրան Մեծի կայսրության հզորացումն ու ընդլայնումը հակասում էին Հռոմեական կայսրության շահերին։ Հռոմը ձգտում էր հաստատվել Մերձավոր Արևելքում։ Առիթը չուշացավ։ Հերթական հռոմեա-պոնտական պատերազմն ավարտվեց Ք. ա. 71 թ. Պոնտոսի ջախջախմամբ: Պարտված Միհրդատ Եվպատորը փախավ Հայաստան: Տիգրան արքան չհրաժարվեց նրան ընդունելուց, թեպետ չընդունեց նրան արքունիքում՝ փորձելով խուսափել Հռոմի հետ առճակատումից։ Ու թեև նա մերժեց հռոմեացիների՝ Եվպատորին իրենց հանձնելու պահանջը, հռոմեացի զորավար Լուկիուս Լուկուլլուսը չշտապեց հարձակվել Հայաստանի վրա։ Նա դեռ պետք է ավարտեր Պոնտոսի նվաճումը և ամրապնդվեր այնտեղ: Լուկուլլուսը, սակայն, միաժամանակ օգտագործում էր հռոմեական դիվանագիտության փորձված միջոցները (կաշառք, խոստումներ, դավադրություններ և այլն)՝ հող նախապատրաստելով առաջիկա պատերազմի համար:

Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը

Մինչ Տիգրան Մեծը զբաղված էր իր տերության հարավային մասին սահմանակից վայրերի նվաճմամբ, Ք. ա. 69 թ. Լուկուլլուսի բանակն անսպասելիորեն ներխուժեց Հայաստան: Հռոմեական զորքերը շուտով պաշարեցին մայրաքաղաք Տիգրանակերտը։ Այդ ընթացքում Տիգրան Մեծը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին։ Նրա 6-հազարանոց թիկնազորը հանկարծակի գրոհով կարողացավ մտնել պաշարված քաղաք և այնտեղից դուրս բերել արքայի ընտանիքն ու գանձարանը։ Ճակատամարտը տեղի ունեցավ հոկտեմբերի 6-ին։ Հռոմեացիները, օգտվելով Տիգրանի թույլ տված ռազմավարական սխալից, կարողացան հաղթել ճակատամարտում։ Լուկուլլուսը նախապես կարողացել էր շրջանցել հայկական զորաբանակը և նշանակալի ուժեր էր կուտակել հայոց զորքի թիկունքում։ Թիկունքից անակնկալ հարձակումն էլ վճռորոշ եղավ ճակատամարտում. հայկական զորքը, զգալի կորուստներ տալով, ստիպված եղավ նահանջել երկրի խորքը: Հռոմեացիների հաղթանակը վճռեց և Տիգրանակերտի ճակատագիրը, բայց դեռ կանգուն էր հայոց պետականության կենտրոն Արտաշատը:

Տիգրանակերտի պարտությունից հետո հայկական կողմը որդեգրեց նոր ռազմավարություն։ Տիգրանը և Միհրդատ Եվպատորը, որին իր մոտ էր կանչել հայոց արքան, Ք. ա. 69-68 թվականների ձմռանը եռանդուն կերպով մարզում էին բանակը:

Պատերազմական գործողությունները վերսկսվեցին Ք.ա. 68 թ. գարնան վերջին: Լուկուլլուսը, որն իր զորքով ձմեռել էր Կորդուքում, զորաբանակը շարժեց դեպի «հայկական Կարթագեն»՝ Արտաշատ: Հայկական բանակն այս անգամ գործադրեց ակտիվ պաշտպանական նահանջի, մանր ու անկանոն կռիվներում հակառակորդին հյուծելու և բարոյալքելու մարտավարությունը:

Ի վերջո նույն թվականի սեպտեմբերին Արածանի գետի ափին տեղի ունեցավ երկրորդ խոշոր ճակատամարտը, որտեղ հռոմեական զորքը ծանր պարտություն կրեց: Կորուստն այնքան մեծ էր, որ զինվորները հրաժարվեցին շարունակել ռազմերթը: Լուկուլլուսն ստիպված էր լքել Հայաստանը: Մեկ տարվա ընթացքում Տիգրան Մեծին գրեթե հաջողվեց վերականգնել իր ռազմական ու քաղաքական հեղինակությունը և տիրապետությունն Ասորիքում (Սիրիայում) ու Միջերկրածովքի ափերին:

Պոմպեուսի արշավանքը և Արտաշատի պայմանագիրը

Արևելքում Հռոմի՝ լրջորեն խախտված հեղինակությունը վերականգնելու նպատակով հռոմեական Սենատը գլխավոր հրամանատար նշանակեց Գնեուս Պոմպեոսին: Վերջինիս հաջողվեց հռոմեա-պարթևական դաշինք կնքել ընդդեմ Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի: Ք. ա. 66 թ. գարնանը սկսվեց հռոմեա-հայկական պատերազմի երկրորդ փուլը։ Պոմպեուսը նախ պարտության մատնեց Միհրդատ Եվպատորին, որից հետո զորաբանակը շարժեց դեպի Հայաստան: Մինչ այդ Տիգրան Մեծը կարողացել էր պարտության մատնել Հայաստան ներխուժած պարթևական զորքին, որին Հայաստան էր առաջնորդում Տիգրան Մեծի դեմ ապստամբած որդին՝ Տիգրան Կրտսերը: Վերջինս Արտաշատի մոտ կրած պարտությունից հետո փախավ Պոմպեուսի մոտ: Տիգրան Մեծի համար ստեղծվեց բավականին բարդ իրավիճակ: Հայաստանն առանց դաշնակիցների միայնակ էր մնացել Հռոմի և Պարթևստանի դեմ։ Ընդ որում՝ ներքին իրավիճակը ևս անկայուն էր: Տիգրան Մեծին մնում էր հաշտություն առաջարկել Պոմպեուսին։ Վերջինս համաձայնեց, քանի որ մտադիր չէր նպաստել Պարթևստանի ուժեղացմանը: Երկու կողմերի միջև Ք. ա. 66 թ. աշնանն Արտաշատում դաշնագիր կնքվեց: Ըստ դաշնագրի՝ Տիգրան Մեծը, հօգուտ Հռոմեական Հանրապետության, հրաժարվում էր Հայաստանից դուրս կատարած իր բոլոր նվաճումներից։ Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից՝ իբրև առանձին թագավորություն։ Այստեղ պետք է թագավորեր Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ նա էր ժառանգելու հայոց գահը Տիգրան Մեծից հետո: Հայաստանը նաև ռազմատուգանք էր վճարելու Հռոմին, ընդ որում՝ Ծոփքի արքայական գանձարանից: Հայաստանը ճանաչվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»: Տիգրանին անգամ հաջողվեց պահպանել «արքայից արքա» տիտղոսը:

Այսպիսով՝ Տիգրան Մեծը, օգտագործելով հռոմեա-պարթևական հակասությունները, ոչ միայն կարողացավ պահպանել Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը, այլև Մեծ Հայքին վերադարձնել Կորդուքն ու Հյուսիսային Միջագետքը, որոնք գրավել էին պարթևները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրու: Ի՞նչ սպառնալիք էին Հայաստանի համար ներկայացնում Պարթևական թագավորությունն ու Հանրապետական Հռոմը. մանրամասնել յուրաքանչյուրի համար:

Պարթևներ՝ տարածքային հավակնություններ։

Հռոմ՝ նվաճումներ և քաղաքական ճնշում։

2. Բացատրի՛ր: Ինչո՞ւ հռոմեացի զորավար Լուկիուս Լուկուլլուսը չշտապեց հարձակվել Հայաստանի վրա, երբ Միհրդատ Եվպատորը, պարտվելով Լուկուլլուսին, փախավ Հայաստան:
Նախ ամրապնդեց Պոնտոսում դիրքերը և դիվանագիտական ճանապարհով թուլացրեց Տիգրանին։

3. Ներկայացրո՛ւ և վերլուծի՛ր: Ինչո՞ւ հայկական զորքերը պարտվեցին Տիգրանակերտի ճակատամարտում և ինչպե՞ս կարողացան հաղթել Արածանիի ճակատամարտում։

Տիգրանակերտ՝ թիկունքից հարձակում և ռազմավարական սխալ։

Արածանի՝ պաշտպանական մարտավարություն և հակահարված։

4. Հիմնավորիր: Ինչո՞ւ հաղթանակած Պոմպեուսը որոշեց պահպանել Մեծ Հայքի թագավորությունը
Պահպանեց Հայաստանը՝ որպես բուֆեր Հռոմի ու Պարթևստանի միջև։

5. Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք հնարավոր կլիներ խուսափել հռոմեա-հայկական պատերազմից, եթե Տիգրան Մեծը հռոմեացիներին հանձներ Միհրդատ Եվպատորին, որն իր աներհայրն էր: Ինքդ ինչպե՞ս կվարվեիր:

Հանձնվելը կվնասեր Հայաստանի հեղինակությանը։ Ավելի լավ էր դիվանագիտական ուղի։

6. Ընդհանրացրու: Ինչպե՞ս Տիգրան Մեծին հաջողվեց համաձայնության գալ Պոմպեուսի հետ և պահպանել թե՛ Մեծ Հայքի թագավորությունը, թե՛ «արքայից արքա» տիտղոսը։
Զիջեց նվաճումները, բայց պահպանեց գահն ու տիտղոսը։

7. Գնահատի՛ր: Որքանո՞վ էր հաջողված կամ ձախողված Արտաշատի դաշնագիրը:

Հաջողություն՝ տարածքների պահպանում։

Ձախողում՝ քաղաքական կախվածություն Հռոմից։

8. Պատկերացրու, որ դու Տիգրան Մեծի զորավարներից մեկն ես: Տիգրանակերտի ճակատամարտին նախապատրաստվելիս ի՞նչ խորհուրդ կտայիր արքային, որ խուսափեիք պարտությունից:
Թիկունքը պաշտպանել, հզորացնել հետախուզությունը։

9. Ի՞նչ ես կարծում, պատմությունն ի՞նչ ընթացք կունենար, եթե Տիգրանակերտի ճակատամարտում հայկական զորքերը հաղթանակ տանեին, և Տիգրանակերտը շարունակեր մնալ տերության մայրաքաղաքը:
Հայաստանի հեղինակությունն ու տարածքները կմնային անփոփոխ, կենտրոնական դիրքը՝ ամուր։

Հայկական աշխարհակալ տերությունը. Տիգրան 2-րդ Մեծ

Բառարան

Լևանտ | Միջերկրածովքի տարածաշրջանի արևելյան հատվածի երկրների ընդհանուր անվանումը

Դաշինք | պաշտոնական համաձայնություն երկու կամ ավելի պետությունների միջև պատերազմի դեպքում փոխադարձ աջակցության վերաբերյալ

Ք. ա. II դարից սկսած՝ միջազգային ասպարեզում գրեթե միաժամանակ հանդես են գալիս Հռոմը, Պարթևստանը և Մեծ Հայքը: Այս պետություններն ավելի ու ավելի վճռական ազդեցութ յուն էին գործում Արևելյան Միջերկրածովքի հելլենիստական պետությունների վրա: Մեծ չափով ուժեղանում է Պարթևական թագավորությունը:

Գրավելով Պարսկաստանը, Ատրպատականը և Միջագետքը՝ պարթևները Արտաշես I-ի կառավարման տարիներից հետո սպառնալիք են դառնում Հայաստանի համար։ Պարթևական թագավորության հետ գրեթե միաժամանակ Արևելքում իր նվաճումներն է սկսում նաև Հանրապետական Հռոմը: Երբ հռոմեական զորքերը նվաճում են Հայաստանին սահմանակից Կապադովկիան, անմիջական սպառնալիք է ստեղծվում նաև Հայաստանի համար: Այսպիսին էր վիճակը, երբ Ք. ա. 95 թ. Մեծ Հայքում գահ է բարձրանում Տիգրան II-ը, որը մինչ այդ պատանդ էր Պարթևական թագավորությունում: Ք. ա. 115 թ. Արտավազդ I արքան պարտություն էր կրել պարթևներից և ստիպված իր զարմիկին պատանդ էր ուղարկել նրանց մոտ:

Հոր՝ Տիգրան I-ի մահից հետո Տիգրան II-ը ստիպված էր որպես փրկագին պարթևներին զիջել հարավ-արևելքից Պարթևստանին սահմանակցող «Յոթանասուն հովիտներ» կոչված տեղանքը: Պարթևների Միհրդատ II արքան օգնում է նրան գահ բարձրանալ:

Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը

Տիգրան II-ը գահ բարձրացավ շատ բարեպատեհ ժամանակահատվածում: Հռոմեական իշխանությունը Փոքր Ասիայում մեծապես խարխլվել էր Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի ռազմական արշավանքների պատճառով։ Միհրդատը սպառնում էր հռոմեացիներին ընդհանրապես վտարել Ասիայից: Օգտվելով այս իրավիճակից, իսկ թիկունքում ունենալով պարթևական աջակցությունը՝ Տիգրան արքան առաջին հերթին Ծոփքը վերամիացրեց Մեծ Հայքին: Մի բան, որը չէր հաջողվել նրա նշանավոր պապին՝ Արտաշես I-ին: Ք. ա. 94 թ. Տիգրանի զորքը մտավ Ծոփք և առանց դժվարության գրավեց այն: Այս և հետագա իրադարձությունները թույլ են տալիս ենթադրել, որ Տիգրանն ուներ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մի ծավալուն ծրագիր, որը մտահղացել էր դեռ պատանդ եղած ժամանակ:

Ծոփքի միացումը միջազգային ասպարեզ դուրս գալու առաջին քայլն էր Հայաստանի համար: Հաջորդ քայլը եղավ Հռոմի աճող վտանգի չեզոքացումը Պոնտոսի հետ դաշինք կնքելու միջոցով։ Ք. ա. 94 թ. կնքվեց հայ-պոնտական դաշինքը, ըստ որի՝ Հայաստանը պարտավորվում էր ռազմական աջակցություն ցույց տալ Պոնտոսին ընդդեմ Կապադովկիայի: Նվաճվող քաղաքներն ու հողերը պատկանելու էին Միհրդատին, իսկ շարժական գույքն ու գերիները՝ Տիգրանին: Դաշինքն ամրապնդվեց Տիգրանի և Միհրդատի դստեր՝ Կլեոպատրայի ամուսնությամբ։ Տիգրանը նպատակ ուներ այդ դաշինքով կանխել Հայաստանի արևմտյան սահմաններում Հռոմի տիրապետության հաստատումը։ Թեպետ նա հակադրվում էր հռոմեական շահերին, բայց և Հայաստանի դիրքերն էր ամրապնդում ժամանակի քաղաքական համատեքստում։ Արդյունքում Ք. ա. 93 թ. հայ-պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան:

Տիգրան Մեծի նվաճումները

Հայ-պոնտական դաշինքին ընդդեմ՝ Ք. ա. 92 թ. կնքվեց հռոմեա-պարթևական ռազմական դաշինքը: Ըստ այս դաշինքի՝ կողմերը համաձայնության էին գալիս Եփրատ գետը համարել սահման Հռոմի և Պարթևստանի միջև: Նոր իրադրության պայմաններում Տիգրան II-ը անցավ հարձակողական քաղաքականության: Ք. ա. 87 թ. հայկական զորքերը հարձակվեցին Պարթևստանի վրա: Նախ հետ գրավեցին Յոթանասուն հովիտները, իսկ ապա գրավեցին Ատրպատականը, նաև Մարաստանը: Պարթևստանի Գոտերձ արքան հաշտություն խնդրեց։ Հաշտությունը կնքվեց Ք. ա. 85 թ.։ Պարթևստանի արքան հրաժարվեց Ատրպատականից և Հյուսիսային Միջագետքից, ինչպես նաև «արքայից արքա» տիտղոսից՝ այդպիսով ընդունելով հայոց թագավորի գերիշխանությունը:

Այնուհետև հայկական զորքերը մեկը մյուսի հետևից գրավեցին Հյուսիսային Միջագետքի երկրները՝ ընդհուպ մոտենալով Եփրատ գետին, հասնելով Սելևկյան թագավորությանը։ Ք. ա. 83 թ. գրավեցին Սելևկյանների մայրաքաղաք Անտիոքը, որը դարձավ Տիգրան Մեծի գլխավոր վարչական կենտրոնը Լևանտում։ Սելևկյաններից նա սեփականեց «աստված», ավելի ճիշտ՝ «աստվածային» տիտղոսը, որը նշված է նրա մետաղադրամների վրա։ Ասորիքի միացումից հետո արքան ձեռնամուխ եղավ Կոմմագենեի, Կիլիկիայի և ապա Փյունիկիայի նվաճմանը: Այսպիսով՝ Տիգրան Մեծի տերության սահմաններն ընդհուպ մոտեցել էին Եգիպտոսի սահմաններին:

Տիգրանակերտը՝ կայսրության մայրաքաղաք

Տիգրան Մեծի ստեղծած աշխարհակալ տերությունն այժմ ձգվում էր Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Գործող մայրաքաղաքը՝ Արտաշատը, մնացել էր տերության ծայր հյուսիսում և չէր կարող կատարել նորաստեղծ հսկայածավալ կայսրության կենտրոնի դերը: Այդ դերը չէր կարող ստանձնել նաև Անտիոքը, որը դուրս էր բուն հայկական հողերից։ Հույժ անհրաժեշտ էր դարձել նոր մայրաքաղաքի կառուցումը: Եվ ահա Ք. ա. 80-ական թթ. վերջերին սկսվեց նոր մայրաքաղաքի կառուցումը, որն արքայի անունով կոչվեց Տիգրանակերտ: Այն գտնվում էր Աղձնիք նահանգում՝ այն վայրում, որտեղ թագադրվել էր արքայազն Տիգրանը:

Նոր հիմնադրված մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Մեծը հարկադրական մի շարք վերաբնակեցումներ կատարեց Կիլիկիայից, Կապադովկիայից և Միջագետքից։ Մայրաքաղաքում բնակեցվեցին նաև հայ ավագանու շատ ներկայացուցիչներ: Նոր մայրաքաղաքը գտնվում էր Աքեմենյան Արքայական ճանապարհի մոտ և շուտով ձեռք բերեց ռազմավարական և առևտրային առավելություններ՝ որպես միջազգային առևտրի աճող կենտրոն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ներկայացրու: Ի՞նչ սպառնալիք էին Հայաստանի համար ներկայացնում Պարթևական թագավորությունն ու Հանրապետական Հռոմը մանրամասնել յուրաքանչյուրի համար:
    Պարթևները սպառնում էին Հայաստանի տարածքային ամբողջականությանը գահակալական ճնշմամբ և ռազմական գրավումներով: Հռոմը Կապադովկիայի նվաճմամբ, անմիջական վտանգ էր ստեղծում Հայաստանի արևմտյան սահմանների համար։
  2. Վերլուծի՛ր: Ի՞նչ հնարավորություններ և վտանգներ ստեղծեցին Հայաստանի համար Տիգրան Մեծի
    ռազմական նվաճումները
    Հնարավորություններ-Հայաստանը դարձավ տարածաշրջանային գերտերություն ընդլայնելով իր սահմանները և տնտեսական հզորությունը:

    Վտանգներ-Նոր տարածքների վերահսկման դժվարություններ և նոր թշնամիներ Հռոմ ու Պարթևստան:

  3. Բացատրի՛ր: Ինչո՞ւ արքայազն Տիգրանը համաձայնեց իր՝ հայոց գահին հաստատվելու դիմաց
    պարթևներին զիջել «Յոթանասուն հովիտները»։
    Տիգրան մեծը համաձայնվեց զիջմանը հայոց գահին հաստատվելն ապահովելու և հետագայում կորցրածը վերանվաճելու համար:
  4. Ինչո՞վ էր Հռոմի համար վտանգավոր հայ-պոնտական դաշինքը:
    Այս դաշինքը զսպում էր Հռոմի նվաճումները Արևելքում և խարխլում նրա վերահսկողությունը Փոքր Ասիայում:
  5. Որո՞նք էին հայ-պոնտական դաշինքի ընձեռած հնարավորությունները
    Հայաստանի համար: Արդյո՞ք այն արդարացրեց Տիգրան II-ի հույսերը:
    Հնարավորություն զսպել Հռոմի ազդեցությունը և ամրապնդել սահմանները: Չնայած հաջողություններին, երկարաժամկետ հեռանկարում դաշինքը չարդարացրեց սպասումները հակազդեցության պատճառով:
  6. Ինչո՞ւ Տիգրան Մեծը չբավարարվեց Պարթևստանի նվաճմամբ ու արքայից արքայի տիտղոսով և նվաճեց նաև Սելևկյան թագավորությունն ու Լևանտի այլ երկրներ:
    Տիգրան Մեծը ձգտում էր ստեղծել հզոր կայսրություն, ապահովել տնտեսական գերիշխանություն Լևանտում և դիմակայել Հռոմի ազդեցությանը։

Քիմիա

Չնայած քիմիական տարրերի ատոմները չափազանց փոքր են, դրանց զանգվածներն, այնուամենայնիվ, չափելի են: Ֆիզիկոսներին հաջողվել է որոշել ատոմների զանգվածները:

Օրինակ, ածխածին տարրի ատոմի իրական զանգվածը 0,000 000 000 000 000 000 000 002 գ է (2⋅10−23 գ կամ 2⋅10−26 կգ): Դա շատ փոքր թիվ է, որով հաշվումներ կատարելը հարմար չէ: Նման փոքր թվերով են արտահայտվում նաև մնացած բոլոր քիմիական տարրերի ատոմների զանգվածները, որոնք որոշվում են հետազոտման ժամանակակից եղանակներով:

Այդպիսի փոքր թվերից ու դրանց հետ հաշվարկներ կատարելու անհրաժեշտությունից ձերբազատվելու նպատակով ատոմների զանգվածների որոշման համար կիրառվում է զանգվածի ատոմային միավորը (զ.ա.մ.):

Զանգվածի ատոմային միավորը ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասն է՝ m(C)/12=1 զ.ա.մ.,

զ.ա.մ.=1,66⋅10−27կգ, կամ 1,66⋅10−24գ, որը մոտավորապես հավասար է ջրածնային միավորին:

Հաճախ օգտվում են հարաբերական ատոմային զանգված հասկացությունից: Հարաբերական ատոմային զանգվածը նշանակվում է Ar -ով, որտեղ r -ը լատիներեն relative (հարաբերական) բառի սկզբնատառն է:

Հարաբերական ատոմային զանգվածը չափողականություն չունի, այն հարաբերական մեծություն է:

Տարրի հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե այդ տարրի մեկ ատոմի զանգվածը (m0) քանի՞ անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը:

Օրինակ՝ Ar (կալցիում) =40: Սա նշանակում է, որ կալցիումի մեկ ատոմի զանգվածը 40 անգամ մեծ է զանգվածի ատոմային միավորից:

Ատոմի զանգվածը` զանգվածի ատոմային միավորներով արտահայտված, և ատոմի հարաբերական ատոմային զանգվածը թվային արժեքներով միմյանց հավասար են:

m0(Zn)=65 զ.ա.մ. m0(Li)=7 զ.ա.մ. m0(Cu)=64 զ.ա.մ.

Ar(Zn)=65 Ar(Li)=7 Ar(Cu)=64

Քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածն իմանալով՝ կարող ենք որոշել տարրի մեկ ատոմի իրական զանգվածը: Այդ նպատակով տարրի հարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք զանգվածի ատոմային միավորով.

Օրինակ`

m0(կալցիումը)=Ar(կալցիում)⋅1,66⋅IO−27=40⋅1,66⋅IO−27 կգ=6,64⋅IO−26 կգ,այսինքն՝m0(Ca) =6,64⋅IO−26 կգկամ6,64⋅IO−23գ:

Բոլոր տարրերի հարաբերական ատոմային զանգվածները ներկայացված են Դ.Ի.Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգում:

Յուրաքանչյուր քիմիական տարր ունի հարաբերական ատոմային զանգվածի որոշակի արժեք:

Դուք ծանոթացաք ատոմի քանակական բնութագրին` ատոմի զանգվածին և հարաբերական ատոմային զանգվածին: Այժմ կարելի է ասել, որ տարրի քիմիական նշանը ցույց է տալիս նաև նրա հարաբերական ատոմային զանգվածը:

Հարաբերական ատոմային զանգվածը(Ar) տարրի մեկ ատոմի զանգվածի հարաբերությունն է զանգվածի ատոմային միավորին (զ.ա.մ.):

Դու արդեն գիտես

Ընդունված է ատոմները համարել գնդաձև մարմիններ: Ատոմները շատ փոքր մասնիկներ են, հետևաբար դրանց իրական զանգվածներն ունեն փոքր արժեքներ:

Ատոմների իրական զանգվածների փոխարեն առաջարկվել է տարրի հարաբերական ատոմային զանգված (A) հասկացությունը:

Որպես զանգվածի ատոմային միավոր (զ.ա.մ.) ընդունված է ածխածին տարրի C իզոտոպի զանգվածի (1,993 · 10-20 կգ) 12 մասը.

Հարաբերական ատոմային զանգվածը (A) ցույց է տալիս, թե ցանկացած տարրի մեկ ատոմի զանգվածը (m) քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը` ածխածին տարրի 12C իզոտոպի զանգվածի 1/12 մասը (1,66 — • 10/27^10 կգ):

Դու արդեն կարող ես

Տարբերել ատոմի զանգված (m) և հարա- բերական ատոմային զանգված (A,) հասկա ցությունները:

Սահմանել զանգվածի ատոմային միավորը (զ.ա.մ.) որպես °C-իզոտոպի զանգվածի 1/12 մաս: Հաշվել ատոմի իրական զանգվածը (գ, կգ), եթե հայտնի է տարրի A, -ը, և հակառակը:

Գործնական աշխատանք

Կշռի՛ր 1 թեյի, 1 ճաշի գդալ և 1 շեթեփ աղի զանգվածը:

Համեմատի՛ր.

ա) 1 թեյի գդալ աղի զանգվածը քանի՞ անգամ է փոքր 1 ճաշի գդալ աղի զանգվածից:
5
բ) 1 շերեփ աղի զանգվածը քանի՞ անգամ է գերազանցում 1 ճաշի գդալ աղի զանգվածը:

Պատասխանել հարցերին

Ո՞ր տարրի ատոմի զանգվածն է ամենափոքրը:

Ջրածնի

Ի՞նչ է ցույց տալիս տարրի հարաբերական ատոմային զանգվածը:

Հարաբերական ատոմային կարգը ցույց է տալիս թե քանի զ.ա.մ. կա տարրի մեջ

Պարզաբանի՛ր զանգվածի ատոմային միավոր հասկացությունը:

Զ.ա.մ.

6.Գրի՛ր ա) մագնեզիում, բ) քլոր, գ) կալցիում, դ) պղինձ տարրերի քիմիական նշանները: Հաշվի՛ր այդ տարրերի մեկ ատոմի իրական զանգվածները ։

Mg=24,305
Cl=35,45
Ca=40,078
Cu=63,546

Ուժ:

1.Ի՞նչ է բնութագրում ուժը:
Ուժը բնութագրում է մարմնի վրա արտաքին ազդեցությունը

  1. Ո՞ր ուժն է կոչվում 1 նյուտոն (1Ն):
    1Ն-ն դա նշանակում է ավելացնել ինչ որ առարկայի արագությանը 1 մ/վ

3.Ո՞րն է ֆիզիկական մեծություն, որը՝ ֆիզիկական երևույթ՝

ա/ փոխազդեցություն,  բ/ ուժ; գ/ զանգված; դ/ իներցիա:
ֆիզիկական երևույթ փոխազդեցություն
ուժ բ/ ուժ; գ/ զանգված; դ/ իներցիա:

4.Ինչպիսի՞ մեծություն է ուժը:
Վեկտորային

  1. Նշվաշներից որոնք են վեկտորական մեծություններ՝

ա. արագությունը; բ. զանգվածը; գ. խտությունը; դ. ուժը:

  1. Բերել օրինակներ, որոնք ապացուցում են, որ ուժի ազդեցության արդյունքը կախված է նրա ուղղությունից:
    Երբ ինչ որ մեկը գնդակին հարվածում է հարվածողի ոտքն է որոշում, որ կողմ պետք է գնդակը տանել
  2. Բերել օրինակներ, որոնք ապացուում են, որ ուժի ազդեցության արդյունքը կախված է նրա կիրառման եւզեւփյեւննից.
  3. Օրինակ բիլիարդի գնդակներ կախված ինչ ուզեւթյաննեն են իրար հարվածում այդ եւզությսմբ էլ նրանով գնում են

Ինքնաստուգման հարցեր՝

 

1.Ի՞նչ գործիքներ (չափիչ սարքեր) են անհրաժեշտ շարժումներն ուսումնասիրելու համար?

2.Ո՞ր մարզաձևում է չափվում՝ ա) միայն ժամանակը, բ) միայն երկարությունը, գ) և՛ երկարությունը, և՛ ժամանակը:

3.Գնացքը շարժվում է հավասարաչափ 54 կմ/ժ արագությամբ։ Ի՞նչ տարածություն է այն անցնում 2 րոպեում:

4.Գնդիկը գլորվում է թեք ճոռով 3 վայրկյանում: Արդյո՞ք գնդիկի շարժումը հավասարաչափ է: Որքա՞ն է շարժման միջին արագությունը ճոռի երկայնքով, եթե դրա երկարությունը 45 սմ է:

5.Որքա՞ն է 1 դմ կողմով փայտե(սոճի) խորանարդի զանգվածը:

6.Երկաթգծային ցիստեռնի մեջ լցված նավթի զանգվածը 20 տոննա է, որքա՞ն է ցիստեռնի տարողությունը: Նավթի խտությունը 800 կգ/մ3 է։

Ստեղծագործական աշխատանք♪

Ինչպիսի՞ն եմ ուզում տեսնել ինձ տարիներ անց:
Ես ուզում եմ դառնալ հայտնի ու լավ կիթառ նվագող, քանի որ կիթառը ինձ համար կարևոր է՝ թույլ տալով արտահայտել զգացմունքներիս։ Այն, որ հայտնի երաժիշտ դառնալը հեշտ չէ, ինձ համար բացարձակապես հասկանալի է, բայց ես պատրաստ եմ պայքարելու այդ դժվարությունների դեմ։ Ես շատ եմ հետաքրքրված հայտնի երաժիշտների կյանքով՝ թե ինչպես են նրանք սկսել և ինչ դժվարություններ են հաղթահարել իրենց հաջողության համար և ես շարունակել եմ ուսումնասիրել նրանց կյանքերի մասին։ Շատ մարդիկ այդ ճանապարհով անցնելով դարձել են ճանաչված, ու ես պատրաստ եմ նույնը փորձել ու չհանձնվել։

Կրկնություն

Դաս 17
Կրկնություն
Առաջադրանքներ դասարանում

  1. 6(3y-4)=18y-2
  2. (2m+3n)x7=14m+21n
  3. c(2a+5b)=2ac+5bc
  4. -4a(3b-2a)= -12ab+8a²
  5. 2x(-5x+3y)= -10x+6xy
  6. -2(3a-4b+5c)= -6a+8ab-10ac
  7. (+x-2)=x⁵+x⁴-x³
  8. (-5y⁶)(3y²+4y-1)=15y⁸20y⁷+5y⁶
  9. 4a³(2a²-5a-3)=8a⁵-20a⁴-12a³
  10. 2z³(-4z⁵+2z²-10z)=-8z⁸+4z⁵-20z⁴
  11. (-6)(4x⁵-5y⁴)=-24x⁸y²+30x³y⁶
  12. -2b⁵(-4-3+7b-10)=8b⁸+6b⁷-14b⁶+20b⁵
  13. 3c(3c+5c⁵2c³-8c+3)=9c¹²+15c⁹6c24c5+9c4
  14. 5xy(8x³-3x+-4x)= 40xy-15x⁴y+5x²y³-20xy⁴
  15. (x+2)x5=5x+10

Նյութի խտություն: Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը Քննարկվող հարցեր.

1.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն:
Մարնի զանգվածի և ծավալի հարաբերությունը կոչվում է նյութի խտություն։
2.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը:
Զանգվածը բաժանում ենք ծավալի և այդպես իմանում ենք նյութի խտությունը
3.Ի՞նչ միավորներով է արտահայտվում խտությունը:
Կգ/մ³
4.Առաջին անոթի մեջ լցրել են ջուր, իսկ երկրորդի մեջ նույն զանգվածով անհայտ հեղուկ: Ո՞ր անոթի հեղուկի խտությունն է ավելի մեծ:


ջչի խտությունը ավելի մեծ է

5.Կշեռքի մի նժարին դրված է կապարե չորսու, իսկ  մյուսին՝ անագե: Ո՞ր նժարին է դրված կապարե չորսուն:

Աջ կողմին(Մոխրագույն)

  1. Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը, եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:
    Խտությունը բազմապատկում ենք զանգվածի
  2. Ինչպես կարելի է հաշվել մարմնի ծավալը, եթե հայտնի են նրա զանգվածը և նյութի խտությունը:
    Զանգվածը բաժանում ենք խտության

8.Հայտնի է, որ մետաղի կտորը տաքացնելիս ընդարձակվում է: Այդ դեպքում նշված որ մեծությունը չի փոխվում. ա. ծավալը; բ. զանգվածը; գ. խտությունը:
բ․ զանգվածը

  1. Ինչ եք կարծում քանի կիլոգրամ օդ կա ձեր դասասենյակում: Փորձեք հաշվել դասասենյակի օդի զանգվածը: (Նախ հաշվեք դասասենյակի ծավալը, օդի խտությունը համարեք ρ=1,29 կգ/մ³ ; որոշեք օդի զանգվածը m=?կգ): m =Vρ

10.Համարելով, որ ձեր մարմնի միջին խտությունը մոտավորապես հավասար է  ծովի ջրի խտությանը, հաշվեք ձեր մարմնի ծավալը:
1030/2=515
42×515=21630