1. Ի՞նչ է հաղորդում Մովսես Խորենացին Սկայորդու մասին:
Մովսես Խորենացին մեզ հաղորդում է, որ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում: Նա այնքան էր ուժեղացել, որ Ք.ա. 681 թվականին առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին:
2. Ո՞վ է Պարույր Հայկազունին:
Պարույր Հայկազունին Սկայորդու որդին էր։
3. Ներկայացրեք նրա գործունեությունը:
Պարույր Հայկազունին տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին: Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ Ասորեստանի դեմ: Ք.ա. 612 թ. դաշնակիցների զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն:
4. Ի՞նչ անուն է ստացել Հայկազունիների նոր ճյուղը: Ինչու՞:
Հայկազունիների նոր ճյուղը ստացել է Երվանդունի, քանի որ Ք․ ա․ 580-570-ական թթ․ Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ առաջին Սակավակյացը։
5. Նկարագրեք Երվանդ Սակավակյացի գործունեությունը:
Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, հարավում Հյուսիսային Միջագետք,իսկ արևմուտքում Կապադովկիա:
6. Ե՞րբ է գահակալել Տիգրան 1 Երվանդյանը: Ինչու՞ նա օգնեց Կյուրոս Մեծին:
Տիգրան 1 Երվանդյանը գահակալել է Ք.ա. 570-525 թթ.: Նա օգնեց Կյուրոս Մեծին տապալել Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս արշավել էր Հայաստանի դեմ:
7. Ինչպե՞ս է բնութագրում Հայոց պատմահայրը Տիգրան Երվանդյանին: Ներկայացրեք նրա թագավորության սահմանները:
Մովսես Խորենացին Տիգրան Երվանդյանին բնութագրում է, որպես շատ քաջ արքա, Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Նրա թագավորության սահմանները ձգվում էին Միջերկրական ծովից և Եգիպտոսից մինչև Հնդկաստան: