Վարդան Այգեկցի Կտակ վասն գանձի

Վարդան Այգեկցի

                                                  Կտակ վասն գանձի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

 — Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

 

 

Բառարան

 

ոմն                    — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)

որդիս                — որդիներ

ի ժամ մահուն — մահվան ժամին

կոչեաց              — կանչեց

զորդիսն            — որդիներին

որդեակք           — որդյակներ

պահեալ            — պահված

ի հարցն իմոց   — իմ հայրերից, իմ հայրերի կողմից

յայգին                — այգում

զտեղին              — տեղը

ոչ ցուցանեմ      — ցույց չեմ տալիս

որ                                       — ով, ով որ

խորագոյն                         — ավելի խոր

փորէ                                  — այստեղ` փորի

գտանէ                               — այստեղ` կգտնի

յետ մահուան հօրն         — հոր մահվանից հետո

մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով

վարէին                              — վարում էին

իւր ջանայր                        — ինքն էր ջանում (ձգտում էր)

զի                                         — որ, որպեսզի

գտցէ                                    — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է

ետ                                        — տվեց

ելից                                      — լցրեց

զնոսա                                 — նրանց

գանձիւ                                — գանձով

 

 

Հարցեր և առաջադրանքներ

 

1.Ճիշտ կարդա այս բառերն ու բառակապակցությունները.

Կոչեաց, որդեակք, պահեալ, աշխատութեամբ, յայգին, յետ, զտեղին, զգանձն, զնոսա, մահուան, խորագոյն, իւրն:

  1. Հետևյալ բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

Ասէ-ասում է, որդիքն-Որդիները, սկսան-Սկեսցին, յայգին մեր-մեր այգում, զգանձն-գանձը, սկսաւ-սկսեց, բազում պտուղ-շատ պտուղներ, ետ բազում պտուղ- տվեց շատ պտուղներ:

3.Աշխարահաբար դարձրու առակը:

Մի  իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ: Մահվան ժամին  նա կանչեց որդիներին և ասաց.

-Ո`վ զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ  ցույց չեմ տա նրա տեղը: Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի  և հողը խորը փորի: Հոր մահից հետո որդիները սկսեցին աշխատել մեծ եռանդով. նրանցից յուրաքանչուրը աշխատում էր, որ ինքը գտնի գանձը: Այգին սկսեց աճել, զորանալ, առատ բերք տվեց և նրանց հարստացրեց գանձերով:

 

4.Ինչի՞ց է երևում հոր իմաստասեր լինելը:

Իմ կարծիքով հոր իմաստասիրությունը երևում է այն պահին, երբ նա կարողանում է ընդհամենը մեկ նախադասությամբ նրա ծույլ որդիներին աշխատասեր սարքի։

 

5.Մեկ նախադասությամբ գրիր` ի՞նչ է ցույց տալիս առակը:

Այս առակը սովորացնում է, որ գանձը միայն փողը չէ կամ ոսկին ու գանձերը կարող են լինել տարբեր։

Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

1. Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին:

 

Ալեքսանդր Մակեդոնացին Մակեդոնիայի արքա էր ում վիճակված էր դառնալու համաշխարհային պատմության նշանավոր դեմքերից մեկը:

 

2. Ե՞րբ է տեղի ունեցել Գավգամելայի ճակատամարտը և ովքեր էին հայկական զորքերի հրամանատարները: Ի՞նչ քայլեր ձեռնարկեցին նրանք ճակատամարտից հետո:

 

Գավգամելայի ճակատամարտը տեղի են ունեցել Ք.ա. 331թ.։ Հայկական զորքերի հրամանատարներն էին Օրոնտես-Երվանդ 3-ը և Միթրաուստեսը։ Ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Օրոնտես-Երվանդ 3-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը Փոքր Հայքում: Այսպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:

 

3. Ի՞նչ վախճան ունեցավ Ալեքսանդրի զորքի միակ հարձակումը դեպի Հայաստան:

 

Հայաստնը այդ ժամանակ ամենահզոր և ուժեղ պետություններից մեկն է այդ պատճառով  Մակեդոնիայի զորքերը մենակ մեկ անգամ են հարձակվել մեր երկրի վրա։ Ալեքսանդրի զորաբանակներից մեկը Մենոն զորավարի գլխավորությամբ ուղարկվեց գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը: Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին խեղդամահ անում: և այդ ամենից հետո Ալեքսանդր Մակեդոնացին և իր զորքը էլ երբեք չփորձեցին հարձակվել Հայաստանի վրա։

 

4. Հայաստանին վերաբերող ի՞նչ տեղեկություններ կան Ալեքսանդրի վեպում:

 

Ալեքսանդրի վեպում ասվում է, որ մեր երկիրը իսկական դրախտ էր և, որի ակունքն է Եփրատը ու Տիգրիսը։

Պատմություն

1. Ի՞նչ է հաղորդում Մովսես Խորենացին Սկայորդու մասին:

 

Մովսես Խորենացին մեզ հաղորդում է, որ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում: Նա այնքան էր ուժեղացել, որ Ք.ա. 681 թվականին առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին:

 

2. Ո՞վ է Պարույր Հայկազունին:

 

Պարույր Հայկազունին Սկայորդու որդին էր։

 

3. Ներկայացրեք նրա գործունեությունը:

 

Պարույր Հայկազունին տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին: Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ Ասորեստանի դեմ: Ք.ա. 612 թ. դաշնակիցների զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն:

 

4. Ի՞նչ անուն է ստացել Հայկազունիների նոր ճյուղը: Ինչու՞:

 

Հայկազունիների նոր ճյուղը ստացել է Երվանդունի, քանի որ Ք․ ա․ 580-570-ական թթ․ Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ առաջին Սակավակյացը։

 

5. Նկարագրեք Երվանդ Սակավակյացի գործունեությունը:

 

Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, հարավում Հյուսիսային Միջագետք,իսկ արևմուտքում Կապադովկիա:

 

6. Ե՞րբ է գահակալել Տիգրան 1 Երվանդյանը: Ինչու՞ նա օգնեց Կյուրոս Մեծին:

 

Տիգրան 1 Երվանդյանը գահակալել է Ք.ա. 570-525 թթ.: Նա օգնեց Կյուրոս Մեծին տապալել Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս արշավել էր Հայաստանի դեմ:

 

7. Ինչպե՞ս է բնութագրում Հայոց պատմահայրը Տիգրան Երվանդյանին: Ներկայացրեք նրա թագավորության սահմանները:

 

Մովսես Խորենացին Տիգրան Երվանդյանին բնութագրում է, որպես շատ քաջ արքա, Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Նրա թագավորության սահմանները ձգվում էին Միջերկրական ծովից և Եգիպտոսից մինչև Հնդկաստան: